«Ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ հրամանատարական կազմի փոփոխության մասին իմ դիրքորոշումը. Չփոխելով իմ կարծիքն այն մասին, որ Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակի զգայունություններն ու պետք է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոշումներից ու միջամտություններից, որոնք կարող են անվստահություն առաջացնել, մի բան նույնպես հստակ է. անշուշտ, ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է, որի հարցում ոչ միայն Երևան-Ստեփանակերտ առանցքով, այլ հենց հայոց ռազմաքաղաքական էլիտայի ներսում ռազմական ու քաղաքական թևերի միջև տարաձայնությունը կարող է լրջագույն զարգացումներ հարուցել: 1998թ. պետական հեղաշրջման այլ պարամետրեր մի կողմ թող թողած, կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում ու Երևանում ռազմական ու քաղաքական վերնախավերի ճամբարավորումը Ռ.Քոչարյան-Վ.Սարգսյան-Ս.Սարգսյան-Ս.Բաբայան ընդեմ Լ.Տեր-Պետրոսյան առանցքով դրա ապացույցն էր: Սա հայոց նորագույն պատմության մեջ մի նախադեպ է, երբ ռազմական թևը տապալում է քաղաքական թևի իշխանությունը, երբ նրա հետ համաձայն չէ նման կարևորագույն հարցով: Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում արձանագրված Ստեփանակերտի ռազմական թևի կողմից պաշտոնական Երևանի քաղաքական թևին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին հակադրությունը, շատ-շատ կոպիտ մոտարկմամբ նույն երևույթի դրսևորումն էր, թեպետ նման առճակատման հիմք բացարձակ չկար. Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ կամ հայտարարություն չի արել, որը նման անվստահություն առաջացներ Ստեփանակերտում ու որևէ կերպ հիմնավոր լիներ այնտեղ ռազմական էլիտայի կողմից հրապարակային կամ թաքնված դիմակայությունը նրա քաղաքական գծին: Ու այստեղ մյուս հարցն էլ կա. եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, հայտարարություններն Արցախյան խնդրով մտահոգիչ լինեն Երևանում ու Ստեփանակերտում ռազմական էլիտայի որևէ ներկայացուցիչի համար, ապա քաղաքական էթիկան պահանջում է, որպեսզի նա դուրս գա ԶՈՒ-ից, և արդեն քաղաքական հարթության վրա հակադրվի գլխավոր հրամանատարին: Այլապես ԶՈՒ կազմում մնալն ու գերագույն հրամանատարին չընդունելը կարող էր ավելի վատ հետևանքներ ունենալ Արցախի համար: Հուսով եմ` Արցախի հրամկազմի փոփոխությունն այս տրամաբաբությամբ է տեղի ունեցել, և ոչ թե այլ...»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am