««Իմ քայլը» պետք է հստակ գիտակցի, որ այս ընտրությունները նախորդներին մերժելու վերջին շտրիխն էր». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, ընտրությունները ավարտվեցին, սկսենք քաղաքական խոսք ասել։ Ուրեմն՝ այսօրվա ԱԺ խնդիրներն են. 1, Գոյություն չունեն հանրային պատվերը ներկայացուցչական մարմնին՝ ԱԺ-ին հասցնելու ինստիտուտները 2. Այդ ինստիտուտների բացակայության պայմաններում սկսելու է գործել. «ով շատ աղմկի նրա շահն առաջնային է սկզբունքը»։ 3. Ինչպե՞ս պետք է պատգամավորը այո կամ ոչ քվերակելիս կողմնորոշվի, հասկանա, թե իր ընտրողն ինչ է ուզում։ Ահա սա է ժողովրդավարության կարևոր ինստիտուտներից մեկը, որը նախկինում այլ կերպ էր իրագործվում։ 4. Իսկ նախկինում իրագործվում էր շատ պարզ. պատգամավորները շատ հարցերում առաջնորդվում էին. ա. անձնական շահերով (որն այսօր ենթադրաբար չկա, քանի որ հանել ենք բիզնես շահը- Բացառությամբ ԲՀԿ-ի), բ. «ակումբի» շահով։ Ակումբը քրեաօլիգարխիկ սխոդկաներին հեղինակություն ունեցողներն էին. հենց սա էր կոռուպցիոն թիվ մեկ շահը (սա այլևս չկա) գ. բյուրոկրատական շահով (որի դեմ այսօրվա իշխանությունը պայքար է սկսել՝ չհաշված նախկին համակարգում աշխատած տեխնոկրատ նախարարների), հետո գալիս էր դ. միջազգային շահը,որպես թույլ պետություն, շատ հարցերում զիջում էինք, որ երկրի հեղինակությունը պահպանենք (այսօր ոնց որ թե սրա վրա դադար է տրված) ե. ոչ ֆորմալ հազարումի այլ շահերով զ. պոպուլիստական շահով, որը հռչակված էր որպես ռազմահայրենասիրական (այսօր, ոնց որ թե սա կա, բայց հակառակ նշանով) 5. Այսօրվա պատգամավորը պետք է առաջնորդվի. ա. անձնական համոզմունքով/արժեքներով (որը կապ չունի ինստիտուցիոնալ ժողովրդավարության հետ) բ. ֆեյսբուկում ստեղծված քննարկման տպավորության տակ (որը կարող է իրական կյանքից շատ հեռու լինի) գ. իներցիայով (օրակարգ դարձնի ընդդիմադիր եղած ժամանակ բռնած դիրքը) դ. թերի ինստիտուցիոնալ օրակարգով, որը հիմնականում ձևավորվում է արտասահմանյան գրանտներով, այսինքն դրսից եկած օրակարգով ու կազմակերպվում տեղական ՀԿ-ների կողմից։ Սա վատ չի, եթե ունի տեղական հակակշիռը – հակակշռի բացակայությունը հանգեցնելու է նրան, որ հաշվի չի առնվելու բնակչության առաջնահերթությունները։ 6. Իսկ ի՞նչն է բացակայում։ Իրոք, իսկ որն է ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը, որի մասին գրում եմ։ Նախ պետք է հաշվի առնել, որ դատական համակարգը չկա։ Այսինքն գործադիր-օրենսդիր հավասարակշռումը իրականացվում է շահերի ներկայացմամբ։ Առաջնային են դառնում շահերն ու արժեքները։ Ու, որպես այդպիսին, չկան ա. Բիզնես շահը ներկայացված չէ։ Չկան կայացած բիզնես think-tank-ներ (օրինակ ինչպիսին CATO Institute-ն է), բիզնեսը մասնատված է և չի կարողնաւոմ միասնաբար ասոցիացիաների կամ այլ մեխանիզմների ձևով համընդհանուր շահ ներկայցնի։ Չկան լոբբիզմի ինստիտուցիոնալ հիմքեր։ Ընտրություններում բիզնեսի կողմից նախընտրական ֆինանսավորումը, ու պատգամավորի կողմից նրա շահը ներկայացնելու պարտավորությունը/կարիքը չի եղել։ բ. Չկա այլ դասակարգերի շահերի ներկայացման ինստիտուտները։ Այո-այո, սա կարևոր է։ Ժողովրդի անունից խոսելը մեր մշակույթում մոդա է, բայց տարբեր խմբերի շահերը տարբեր են։ Չկան լուրջ արհմիություններ, չկան մասնագիտական ասոցիացիաներ և այլն։ գ. ԱԺ նամակագրության վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱԺ դիմում եմ միմիայն անձնական խնդրանքներով։ Չկա որևիցե դիմում, թե այս կամ այն օրենքն այսպես կամ այնպես քվերակեք։ Ինչ էլ կա՝ տակը ինչ-որ ՀԿ կամ գրանտ կգնտեք, այսինքն դրսի օրակարգ է։ Կրկվեմ, դրսի՝ չի նշանակում վատ, նշանակում է, հակակշռի բացակայության պայմաններում՝ մենաշնորհ։ դ. Չկան սոցհարցումների ինստիտուտը։ Բնակչության այս կամ այն հարցով դիրքորոշումն ու տրամադրությունները հասկանալու համար, սա լավ գործիք է։ Սոցհարցումներ արվում են, բայց չկա դրան սպասելու մշակույթը, այն պատվիրելու մշակույթը։ Դրա համար էլ գրում եմ՝ չկա ինստիտուտը։ Այսինքն պատգամավորը չի կարող օբյեկտիվ իմանա բնակչության տրամադրությունները՝ ֆեյսբուկը հաշիվ չի։ ե. Չկան կուսակցությունների արժեքները։ Գլխիս չխփեք, բայց «Իմ քայլը» պետք է հստակ գիտակցի, որ այս ընտրությունները նախորդներին մերժելու վերջին շտրիխն էր։ Ոչ մի վերլուծաբան չի կարող ասել, որ այս արժեքի տեր մարդիկ այս կուսակցությանն ընտրեցին, իսկ սրանք ընտրելու են այս մեկին, և այլն։ Այսինքն, ներկուսակացական աշխատանքի միջոցով հնարավոր չի լինելու նույնպես որոշում կայացնել։ Նույն խնդրով տառապում էր ՀՀԿ-ն։ Ու նույն խնդիրը Հայաստանում ունենալու է ցանկացած ուժ, որը 50+ տոկոս ձայն է հավաքում։ զ. Մամուլը։ Կարճ ասեմ՝ այսօր այն խայտառակ վիճակում է։ Գիտեմ՝ ինչ եմ ասում, ու սա գրելը մի առանձին թեմա կլինի։ Պատգամավորի տեսակետից մամուլի հիման վրա կողմնորոշվել ու որոշում կայացնել այսօր անհնար է։ է. Ի վերջո, չկա փաստարկված որոշումների կայացման ինստիտուտը։ Սա էլ արդեն իմ ու իմ ՀԿ-ի գործն է, բայց էլի ասում եմ՝ ինստիտուցիոնալ տեսակետից think-tank-ների աշխատանքը նույնպես թերի է, համարյա չկա։ Քաղաքականության վերաբերյալ հետազոտություն գտնելը շատ դեֆիցիտային է, ու այնպես չի , որ պատգամավորներին կտան համապատասխան վերլուծությունները, որ նրանք կարողանան ռացիոնալ որոշում կայացնել։ Ամփոփում Այն քննարկումները, որոնց քաղաքացիական ու նաև քաղաքական հասարակությունը 20 տարի մասնակցել է, եղել են անցումային կամ էլ աճող տնտեսությունների գիտելիքի շուրջ քննարկումներ։ Դրանք էականորեն տարբերվում են ժողովրդավարական երկրներում գործող ինստիտուտներից։ Հայաստանի բնակչության գրագետ հատվածի հիմնական մասը անհաղորդ է, թե ինչպես են որոշումները կայացվում իրական ժողովրդավարություններում։ Դրա վառ պացույցը՝ ՀԿ հատվածի մեծամասնության ընդդիմադիր կեցվածքը լոբբիստական ինստիտուտների հանդեպ։ Պրոգրեսիվ հատվածի մոտ ժողովրդավարական ինստիտոտների կայացումը վախենալու են, քանի որ այդտեղ, օրինակ, առողջ խոսքը կարող է պարտվել։ Ժողովրդավարությունը խոսքի ու շահերի մրցակցության այլ մակարդակ է ենթադրում, քան այն հազարավոր ռեֆորմները, որ արվել են Հայաստանում»։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am