Լևոն Մնացականյանի հրաժարականի պատճառը․ մեկնաբանություն` Արցախից

Լևոն Մնացականյանն իր դիմումի համաձայն է պաշտոնից ազատվել և ոչ պակաս կարևոր պաշտոնի է նշանակվել՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի։ Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Մնացականյանն ազատվեց պաշտոնից։ «Նա մեծ վաստակ ունի․ մեր լավագույն գեներալներից է, անցել է մեծ ճանապարհ՝ արցախյան առաջին պատերազմը, ապրիլյան պատերազմը։ Մնացականյանը մեծ ավանդ ունի բանակաշինության գործում, մեծ հարգանք է վայելում բանակում։ Մյուս կողմից էլ, մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ պաշտպանության բանակն, իրոք, կայացած, հզոր համակարգ է։ Այնտեղ կան վառ անհատականություններ և հզոր համակարգ բարձրագույն, միջին և ստորին օղակում: Դա մեր ամենամեծ ձեռքբերումներից է, այսինքն՝ մեզ հաջողվել է այնպիսի համակարգ ստեղծել, որ առանց պարտությունների տարբեր հրամանատարներ կարող են միմյանց փոխարինել»։ Հարցին՝ Ջալալ Հարությունյանի նշանակումը ՊԲ հրամանատարի պաշտոնում ինչո՞վ է պայմանավորված, Բաբայանն ասաց․ «Նա էլ անցել է հարուստ ճանապարհ․ և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներ ունի, մարդկային և մասնագիտական որակներ։ Կարծում եմ՝ նույն եռանդով էլ կշարունակվի բանակաշինության գործը»։ Որևէ խնդիր, արտառոց որևէ բան տեսնո՞ւմ է Բաբայանն այս շրջանում կատարված վերոնշյալ փոփոխության մեջ, նա ասաց՝ «Ոչ, ոչ»։ Բաբայանը նշեց, թե կադրային փոփոխությունները դինամիկ գործընթաց են։ Դիտարկմանը, թե կարծիք կա՝ այս պաշտոնի փոփոխության վրա ազդեցություն ունեցավ նաև Հայաստանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, Արցախի նախագահի խոսնակն ասաց, որ հանդիպմանը քննարկվել են լայն շրջանակի հարցեր։ «Այդ հանդիպումները երբևիցե պետք չէ մենամարտի պես դիտարկել։ Մեկը դուրս է գալիս, մյուսը նշանակվում է։ Աժիոտաժ պետք չէ անել»,-շեշտեց նա։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց գնդապետ Ջալալ Հարությունյանը։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am