«Վարորդը նաև հսկիչ է» (տեսանյութ)

Երբ մի մարդը լրիվ տարբեր ֆունկցիաներով է զբաղվում, արդյունքում ճողվում է և ոչ մի բան չի հասցնում նորմալ անել: Սովետական ժամանակներում հասարակական տրանսպորտի մեջ մի գրություն կար փակցված՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հսկողությունը վերաբերում էր կտրոններին, որոնք պետք է հատուկ սարքերի մեջ դակեին ուղևորները (ուղեվարձն այդ ձևով էր տրվում), բայց հիմնականում չէին դակում, այսինքն՝ երթևեկում էին ձրի: Վարորդը, բնականաբար, չէր հասցնում հսկել բոլորին: Այդ մոդելով էր աշխատում սովետական ամբողջ տնտեսությունը և ի վերջո այն փլուզվեց: Սովետական ավտոբուսների գրությունը հիշեցի, երբ տեսա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանըգնացել Չարենցավան՝ դպրոցի տնօրենի հարցը լուծելու և աշակերտներին համոզելու, որպեսզի նրանք դասադուլը դադարեցնեն: Հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանի՞ գործն է հասնել Չարենցավան ու «մռութներ ջաններին» համոզել, որպեսզի նրանք դասի գնան: Բա ո՞ւր մնաց խորհրդարանական ընտրությունների ժամանակ հազարավոր ձայներ «խփած» Կոտայքի մարզպետը: Վարչապետի գործը շուկայում լոլիկի գին հարցնելը (մանավանդ, որ դրանից հետո գները ոչ թե իջան, այլ բարձրացան) և դպրոցի երեխաների հետ հանրահավաք անելը չէ: Եթե նա այսպես շարունակի, ապա սովետական վարորդի օրը կընկնի, ով չէր հասցնում հսկիչություն անել: Վարորդը պետք է վարի, իսկ հսկիչը՝ հսկի: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ եթե զբաղվի ամեն ինչով, ապա ամեն ինչ կձախողի: Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ամեն ինչով, այսինքն՝ սովետական տրանսպորտի վարորդի պես նաև հսկիչություն է անում, բայց դա շատ անարդյունավետ կառավարման ոճ է: Դա ավելի շուտ քաղաքական հրշեջություն է, քան պետական կառավարում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգում բացի Փաշինյանից չկա մեկը, ով հեղինակություն ունենա և իր վրա պատասխանատվություն վերցնի: Դատելով ամենից՝ Փաշինյանը լինելու է վարչապետ, նախարար, մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, դպրոցի տնօրեն, պատգամավոր, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ, ավտոտեսուչ և այլն: Խորհրդարանական ընտրություններն է՛լ ավելի խորացրեցին այս վիճակը, որովհետև «Իմ քայլը» դաշինքով պատգամավորների գրեթե 100 տոկոսին ՀՀ քաղաքացիները չեն ճանաչում, քանզի քվեարկել են ոչ թե նրանց, այլ Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ պատգամավորներն աշխատելու են պետական ռեսուրսները մսխելու և զրոյական պատասխանատվության ռեժիմում: 70 տոկոս քվե ստանալը լավ բան է և նույնիսկ կարող է էյֆորիա առաջացնել ստացողի մոտ, սակայն խնդիրն այն է, որ 70 տոկոսը դրել է 100 տոկոս պատասխանատվություն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի վրա: Դափնիներն էլ են իրենը, սխալներն էլ: Ու քանի որ դափնիների փուլը հետևում է, իսկ առջևում սխալների փուլն է, ուստի՝ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Փաշինյանի վրա: Թիմակիցներն օգտվեցին Փաշինյանի բարձր վարկանիշից, բայց ստանձնել են զրո պատասխանատվություն: Ընտրվել է մեկ մարդ և այդ մեկ մարդուց են հանրային ակնկալիքները: Իսկ դա ծանր բեռ է մեկ մարդու համար, բայց դա Փաշինյանի ընտրությունն է: Ինքն ընտրեց «վարորդի» և «հսկիչի» համատեղման ճանապարհը և ուրեմն ինքն էլ պետք է աշխատի վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավոր, դպրոցի տնօրեն, տեսուչ, մարզպետ, հրշեջ, ոստիկան 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am