Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան եւ ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է վերաքննիչ քրեական դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով ուժի մեջ էր թողնվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։ «Որոշումն ստացել ենք։ Առաջիկայում կդիմենք վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ։ Փաստաբանական թիմն աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Է.Առաքելյանը։ Այսինքն՝ մի կողմից փաստաբանները վճռաբեկ դատարանում կրկին կվիճարկեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերը, մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ում կբարձրացնեն նրա իրավունքների խախտումների մասին։ Նշենք, որ Ռ.Քոչարյանին կալանավորելու հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է Վճռաբեկ դատարանում։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան: Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։ Ի դեպ՝ Վճռաբեկ դատավորներից Սերժիկ Ավետիսյանը գործի վերաբերյալ ունեցել էր հատուկ կարծիք՝ գտնելով, որ երկրորդ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության հարցը պարզելու վերաբերյալ անհրաժեշտ է դիմել ՍԴ։ Այդուհանդերձ՝ առանց ՍԴ դիմելու վերաքննիչ քրեական դատարանն արդեն Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց մերժել փաստաբանների վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողեց Քոչարյանին կալանավորելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Թե ինչ հիմքով են փաստաբանները պատրաստվում բողոքարկել վերաքննիչ դատարանի երկրորդ որոշումը՝ խոստանում են ներկայացնել ավելի ուշ, երբ բողոքը կներկայացվի ՎԴ։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին ապա, նշենք, որ դա եւս կլինի երկրորդ գանգատը։ Առաջին գանգատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բարձրաձայնել են նրա անմեղության կանխավարկածը եւ պաշտպանական իրավունքը խախտելու մասին։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am