ՀԱՊԿ անդամները չեն շնորհավորել Հայաստանին

Ձեզ ենք ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը՝ «ՀԱՊԿ անդամները չեն շնորհավորել Հայաստանին» թեմայով: Արդեն մի քանի օր է հայկական և ռուսական լրատվամիջոցները վերլուծում են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին և Նիկոլ Փաշինյանին` ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, սակայն միայն ՌԴ-ն չէ, որ չի շնորհավորել Հայաստանին, այլ նաև Բելառուսը և Ղազախստանը։ Շնորհավորանքներ Ընդունված միջազգային դիվանագիտական նորմերի համաձայն, «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն ստացել են բազմաթիվ շնորհավորանքներ։ Շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Վրաստանի նախագահը, ինչպես նաև ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։ Ընդ որում, Անգելա Մերկելի շնորհավորական տեքստում ասվում է նաև հետևյալը․ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»։ Արևմտյան առաջնորդներից ստացված շնորհավորանքների ֆոնին առավել տարօրինակ է թվում այն, որ ոչ միայն ՌԴ, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի նախագահները դեռևս չեն շնորհավորել իրենց հետ նույն տնտեսական և անվտանգության միությունում ներառված պետությանը։ Զախարովայի արձագանքը Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Այնուհետև, Tert.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ինչու դեռ Երևանին չեն շնորհավորել, Զախարովան հայտարարել էր․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞ թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան նշել էր․ «Արդեն պատասխանել եմ»: Ինչու չշնորհավորել Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Զախարովայի պատասխանը դիվանագիտական էթիկայի տեսանկյունից այնքան էլ ընդունելի չէ, քանի որ Հայաստանին ներկայացնում է որպես տղամարդուց պարբերաբար սիրո խոստովանանքներ պահանջող կին, հարց է ծագում, թե ինչու ՌԴ-ն չի մոռացել շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տոնը կամ շնորհավորել Սերժ Սարգսյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, սակայն հարկ չի համարել կարճ շնորհավորական տեքստ ուղարկել իր հետ նույն տնտեսական և անվտանգային միությունում ընդգրկված երկրին մի առիթով, որն այդ երկրի բնակչության մեծ մասը համարում է իր նորագույն պատմության մեջ կայացած մեծագույն հաղթանակներից մեկը։ Պատասխանը միանշանակ պարզ է, և թերևս պարզ էր բոլորին հեղափոխության սկզբից ևեթ։ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները դուր չեն գալիս ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս անդամների կառավարություններին։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին, այս փոփոխությունները մարմնավորում են այդ երկրների ղեկավարությունների վախերը։ Քսան կամ երեսուն տարի իշխանության գլուխ գտնված որևէ ղեկավար չի սիրում ժողովրդական ընդվզումներ և հեղափոխություններ։ Բացի այդ, ոչ ՀԱՊԿ-ը և ոչ էլ ԵԱՏՄ-ն չեն հորինվել հավասարը հավասարի հետ հարաբերություններ կառուցելու և փոխադարձ շահերով առաջնորդվելու համար։ Միությունների անդամները հաճախ ունեն բացարձակապես իրար հակասող շահեր, ինչի լավագույն ապացույցը, թերևս, Արցախյան հակամարտության ֆոնին Ադրբեջան-Բելառուս, Ադրբեջան-Ղազախստան և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումն է ռազմա-արդյունաբերական առևտրի ոլորտում։ Այդուհանդերձ, նախկինում Հայաստանի ղեկավարությունը բազմիցս լռել է և վարել հարմարվողականության քաղաքականություն, ինչը հանգեցրել է ՀՀ անվտանգության թուլացմանը, 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերին և հետագայում բնակչության բացարձակ հիասթափությանը՝ իրենց ՀՀ անվտանգությունն ապահովող հռչակած քաղաքական ուժից։ Փաշինյանը, սակայն, արդեն իսկ բարձրաձայնել է միության անդամների քաղաքականության վերագնահատման անհրաժեշտության մասին, ինչը, բնականաբար, հաճելի չէ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար, քանի որ բխում է Հայաստանի շահերից, այլ ոչ թե՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ մյուս անդամների։ Հետևությունը մեկն է՝ ՀՀ ներքին իրավիճակի փոփոխությունը փոխել է նաև իրավիճակը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներսում, այժմ կա՛մ պետք է ստեղծված իրավիճակի հիման վրա կատարվեն հետևություններ և արվեն ներմիութենական փոխզիջումներ, կա՛մ առնվազն որոշ անդամներ պետք է դադարեցնեն վարել մյուսների անվտանգությունը թուլացնող քաղաքականություն։ Ի վերջո, Հայաստանը, որպես անվտանգության ոլորտի դաշնակից, կատարել է իր պարտավորությունները և չի ստեղծել անվտանգության խնդիրներ ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի և առավել ևս՝ Ռուսաստանի համար, ուստի միմյանց անվտանգությունը և տնտեսական բարգավաճումն ապահովելու խոստում տված միությունների տրամաբանության շրջանակներում արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև համարժեք վերաբերմունքի։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am