«Հայ երկրպագուի արարքը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» - «Քարաբախ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս»-ի խաղադաշտ...Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից... Հայ երիտասարդի այս արարքն ուղղակի հիստերիա է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ... Բաքվում այնքան չեն տխրել իրենց չեմպիոնի՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում անփառունակ ելույթներից, որքան Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով հայ երկրպագուի մարզադաշտում հայտնվելուց... Սպորտային գրեթե բոլոր խոշոր ԶԼՄ-ներն անդրադարձել են այս «միջադեպին»... Ամենազավեշտալին,ադրբեջանցիների՝ հայերին պատասխանելու փորձերն են... Այսպես, խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Քարաբախ»-ի գլխավոր մարզիչը, մեկնաբանելով հայ երկրպագուի քայլը, այն անվանել է «վախկոտություն», քանի որ, ըստ Գուրբան Գուրբանովի, հայ երիտասարդն արարքից հետո փախել է...Շատ զարմանալի է Գուրբանովի մեկնաբանությունները, քանի որ նրա այս տեսակետը բացահայտ հերքում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները... Ըստ Բաքվի լրատվամիջոցների, հայ երկրպագուն, Արցախի դրոշն ուսերին, և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին վազել է խաղադաշտ և փորձել է մոտենալ ազերիների թիմի ավագ Ռաշադ Սադիխովին... Սակայն անվտանգության երեք աշխատակիցներ կանգնեցրել են հայ երկրպագուին և հեռացրել են դաշտից... Հետաքրքիր է, Գուրբան Գուրբանովը որտե՞ղ է տեսել, որ հայ երիտասարդը փախել է... Հայ երիտասարդին հեռացրել են և այդ մասին գրում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք և ակամայից բացահայտում են Գուրբանովի պրիմիտիվ սուտը... Ազերիներին նաև հրճվանք է պատճառել մի տեսանյութ, որտեղ քոչվոր թուրքերի մի քանի երկրպագուներ հայհոյում են Հայաստանի և Քիմ Քարդաշյանի հասցեին... Իլհամ բաբայի հոտի ներկայացուցիչներից այլ բան սպասել պետք էլ չէր... Իսկ իրականում հայ երկրպագուի արարքը ուղղակի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ մոռացել են իրենց պարտությունն «Արսենալ»-ից և սևեռվել են հայ երիտասարդի արարքի վրա... Հ.Գ. «Քարաբախ» ապրանքանիշով թիմն Ադրբեջանում ստեղծվել է դիտմամբ, որի միջոցով պաշտոնական Բաքուն վարում է նաև հակահայկական քարոզչություն՝ մշտապես բոլորին հիշեցնելով, որ այդ թիմն իբրև թե հայերի կողմից գրավված Աղդամ քաղաքից է և բազմաթիվ հեքիաթներ պատմում հայերի վայրագությունների մասին, որին կուլ չեն գնացել ադրբեջանցիները և ստեղծել են չեմպիոնների թիմ ու ներկայանում են աշխարհին... Իլհամ բաբան ահռելի ֆինասներ է նաև հատկացնում այդ թիմի գովազդը աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում կազմակերպելու համար... Սակայն, ինչպես նկատեցինք, հայ երկրպագուի արարքն ամենաուժեղ հակաքարոզը կլինի «Քարաբախ» թիմի համար, քանի որ շատերը, հետաքրքրվելով Արցախի դրոշն ուսերին «Էմիրեյթս» մարզադաշտ վազած հայ երիտասարդով կհետաքրքրվեն, թե ովքեր են հայերը և կծանոթանան Արցախյան հակամարտության իրական պատմության հետ...»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am