Երբեք մի ասեք՝ երբեք

Իրատեսը գրում է. Պատահականությու՞ն էր` ընտրությունները դեռ չավարտված, ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չհրապարակված` հայտնի դարձավ, որ Արցախում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ` բանակի ղեկավարության, անվտանգության մարմինների մակարդակով։ Պատահականությու՞ն էր Մանվել Գրիգորյանի կալանքը որերորդ անգամ երկարացնելը։ Արցախի հերոս, ԵԿՄ-ի վրա մշտապես և այսօր էլ դեռևս ազդեցություն ունեցող, թո՛ղ որ «տուշոնկա գողացած», բայց հիվանդ մարդու կալանքը, որը կյանքի ու մահվան սահմանագծին է։ Պատահականությու՞ն էր, որ բանտում գտնվող Արցախի մյուս հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով ապացույցների սնանկությունը փորձ է արվում փոխլրացնել փողերի լվացման «հատկանիշով»՝ ներգրավելով Արմեն Գևորգյանին այդ գործում։ Պատահականությո՞ւն էր, որ այս ընտրություններում անցողիկ շեմը «չհաղթահարեցին» նախ՝ ՀՀԿ-ն, որն Արցախի առաջին պահանջատերերից և զանգ հնչեցնողներից է, առավել ևս՝ ՀՅԴ-ն։ Պատահականությու՞ն էր, որ Սասուն Միքայելյանը «օվերտոնի պատուհանից» «ասկոլկաներով լեցուն» իր գլուխը հանեց ու ասաց՝ Ղարաբաղը հեչ, հեղափոխությունը մեջ։ ՈՒ գնաց ստանալու ամենամեծ ձայները` որպես լեգիտիմացում ասված մտքերի։ Պատահականությու՞ն էր, որ «Արցախ՝ իշխանության դիմաց» քաղաքական հայտարարություն անողները կանչվում են ԱԱԾ՝ պատասխանատվության։ Պատահականությու՞ն էր, որ իշխող ուժը ստացավ այնքան ձայն, որ կարողանա ցանկացած օրենք, միջազգային համաձայնագիր, սահմանադրական փոփոխություն միայնակ անցկացնել։ Պատահականությու՞ն է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք տարի առաջ հնչեցրած մտքերի հիշեցումը՝ Ազատության հրապարակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հարյուրամյակն առանց ռեժիմի» (իմա՝ «Սասնա ծռերի») Բաղրամյան-26-ի գրավման մասին։ Առ այն, որ Նիկոլի խիստ սիրառատ ու խիստ ժողովրդական հեղափոխությունը շատ վաղուց պլանավորված ակցիա էր, սակայն մեծ քուրմը չէր ասել՝ ում կողմից, թեև կարելի էր հասկանալ։ Պատահականությու՞ն է, որ «հազար տարվա» թերթեր, այդ թվում և «Իրատես» են «ժամանում» կամ զանգահարում ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցներ՝ «բարի կամքի» և «լրացուցիչ հանգամանքներ»-փաստեր ստանալու հիմնավորմամբ վարչակարգին անհաճո նյութերի առնչությամբ։ Պատահականությու՞ն է, որ Ռուսաստանը և անձամբ Պուտինը ոչ մի կերպ չեն շնորհավորում օրվա իշխանություններին ու հատկապես՝ ժողովրդի «հայր» Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաստատապես ոչ նրա համար, որ վերջինս ողջ ժողովրդի «սերն» ու «խոնարհումը» չի վայելում, այլ լոկ և ընդամենը երեսունչորս տոկոսն է նրան ձայն տվել, որն էլ օր օրի, ժամ ժամի պակասում է հազար ու մի պատճառով։ Այո, պակասում է երեսունչորս տոկոսը երկրաչափական պրոգրեսիայով, որովհետև առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, չգիտես ինչու, այցելում է մոնոպոլիստ (չնայած՝ երկրում օլիգարխներ չկան) Սամվել Ալեքսանյան-Լֆիկի դստեր կիսակառույց գործարան, շինարարական ցեխ ու ցեմենտի մեջ կանգնում, որ ի՞նչ... Դա էլ ինքն ու Սամվել Ալեքսանյանը կիմանան։ Պակասում է, որովհետև էյֆորիայից հետ եկող ժողովուրդը տեսնում է, թե օլիգարխ Սամվել Ալեքսանյանի և նրա դստեր արտադրանքն ինչ ջերմեռանդությամբ է գովազդում «աշխատաքային» վեցօրյա այցով Շվեյցարիա մեկնող Փաշինյանի տիկինը։ Բայց դեռ այն մասին, թե ինչու մինչ այս պահը չի շնորհավորել Ռուսաստանը։ Անշուշտ, կշնորհավորի։ Բայց ուշացման փաստն ինքնին անչափ խոսուն է։ Ոչ, խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, արված կամ սպասվելիք կալանավորումները չեն։ Խնդիրն անգամ ՀԱՊԿ-ում արված խառնակչությունը չէ։ Խնդիրն առաջիկայում սպասվող գազի թանկացումն ու զենքի չմատակարարումը չէ նաև։ Խնդիրն անչափ պարզունակ է։ Նոր հավաքվել է մի «կոնգլոմերատ», որը ցանկացած պահի կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու, 102-րդ ռուսական ռազմաբազան տուն ուղարկելու, ՆԱՏՕ մտնելու որոշումներ կայացնել։ Երբեք մի ասեք՝ երբեք:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am