Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորընտիր տնօրենը մարզպետի հովանավորյալն է

Իրատեսը գրում է.«Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Թե´ ուսուցչական կոլեկտիվը, թե´ աշակերտներն ու նրանց ծնողները հրաժարվում են ընդունել դպրոցի նո­րընտիր տնօրեն Աննա Բալյանին:  «Մեր տնօրենը Լուսինե Կարապե­տյանն է, որևէ այլ անձի չենք ընդու­նում, սա մեր վերջնական պահանջն է: Մինչև Ազգային ժողովի ընտրությունները տարբեր թեկնածուներ եկան, խոստացան, թե ընտրություննե­րից հետո հարցին լուծում կտան, ամեն ինչ մեր սրտով կլինի, բայց այսօր տեսնում ենք, որ որևէ բան չի փոխ­վում: Բոլորովին այլ միջավայրից, ու­րիշ դպրոցի ուսուցչի ուզում են տնօ­րեն դարձնել, ինչը չի ստացվելու: Մեր տեղեկություններով՝ Բայանին աջակցում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և հենց մարզ­պետն է շահագրգռված նրան տնօրե­նի պաշտոնում տեսնելու հարցում»,-«Իրատեսին» փոխանցեց խնդրին քաջատեղյակ չարենցավաններից մեկը: Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ դպրոցի հոգաբարձուների խորհր­դի որոշ անդամներ, տարբեր տեսա­կի ճնշումների (գուցե նաև ֆինանսական) ազդեցությամբ են ընտ­րել Աննա Բալյանին. «Այս պահին ծնողները համատարած կերպով երեխաներին հանում են դպրոցից ու այլ դպ­րոցներ տեղափոխում, դասարաններ կան, որ առհասարակ փակվել են: Ինչ է լինելու սրա վերջը, անհասկանալի է, որովհետև նոր իշխա­նությունները չեն ու­զում լսել ծնողներին, աշակերտնե­րին, որ մեկ մարդու նման Կարապե­տյանին են պահանջում»: Ի դեպ, աշակերտների հետ նաև ուսուցիչներն են հեռանում, և արդեն 8-9 ուսուցիչ աշխատանքից ազատ­ման դիմում է ներկայացրել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am