Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը: Թափուր պաշտոնի մրցույթը նախարարությունում անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: Հաղթող էին ճանաչվել մրցույթին մասնակցած բոլոր երեք թեկնածուները՝ նշված բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը:
Օրենքով սահմանված կարգով՝ երեք հաղթողների միջև ընտրություն պետք է կատարեր նախարարը՝ եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը պաշտոնից ազատվել էր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված հայտարարվել հետախուզում:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը