Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։ Պաշտոնական տվյալներ չկան, թե որքա՞ն գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Այնուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, դրանք գրեթե համարժեք են բանկային փոխանցումներին։ Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները եւ ի՞նչ նպատակով, հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։ Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։ Պաշտոնական տվյալներով, ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքը ավելացել է 22 տոկոսով։ Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։ Այն դեպքում, երբ կառավարությունն աչքը ջուր կտրած սպասում է օտարերկրյա կապիտալի հոսքերին, որոնք այդպես էլ չեն ստացվում։ Ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հարցում թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, կոնկրետ փաստեր չկան։ Այդ երեւույթը դիտարկվել է ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող գրեթե բոլոր ամիսներին։ Միակ բացառությունը եղել է հունիսին, երբ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։ Մինչդեռ ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող ամիսներին գումարների ակտիվ արտահոսք է եղել։ Ավելին՝ հունիսից սկսած ելքերն ընդհուպ մոտեցել են ամսական 100 մլն դոլարի սահմանագծին, իսկ արդեն հոկտեմբերին նույնիսկ գերազանցել են այդ ցուցանիշը։ Հոկտեմբերին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս կատարված փոխանցումների ռեկորդային բարձր մակարդակ։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հասել է 121 մլն դոլարի։ Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։ Այս ընթացքում թեեւ արձանագրվել է նաեւ արտաքին հատվածից մտնող գումարների ավելացում, այնուհանդերձ աճի տեմպը անհամեմատ ավելի համեստ է։ Բանկային համակարգի միջոցով դրսից ստացված գումարները տասը ամսում ավելացել են ընդամենը 4,1 տոկոսով (կամ 58,5 մլն դոլարով)։ Ներքին շուկայից ֆիզիկական անձանց փոխանցած գումարների գրեթե 57 տոկոսը բաժին է ընկել երկու երկրների։ Ընդհանուր առմամբ այն կազմել է 538 մլն դոլար. Ռուսաստան է փոխանցվել շուրջ 386 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ 152 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանից ռուսական շուկա կատարված փոխանցումներն ավելացել են գրեթե 76 միլիոնով։ Մեկ տարվա ընթացքում աճը եղել է 19,7 տոկոս։ Թեեւ ակտիվացել է ֆինանսական միջոցների արտահոսքը նաեւ Միացյալ Նահանգներ, այնուհանդերձ այս դեպքում աճի տեմպը համեմատաբար փոքր է՝ շուրջ 12 տոկոս։ Արտահոսքի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել Գերմանիայի հետ հարաբերություններում։ Տարեսկզբի տասը ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկիր ավելացել են շուրջ 56 տոկոսով։ Նախորդ տարվա 24,3 միլիոնի փոխարեն այս տարի դրանք կազմել են գրեթե 38 մլն դոլար։ Տրանսֆերտային շուկայի մասնակից հիմնական գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից բացի, Հայաստանից բավական մեծ գումարներ են փոխանցվում նաեւ այլ երկրներ։ Կենտրոնական բանկը չի մանրամասնում, թե որոնք են այդ երկրները։ Ամեն դեպքում դրանց մասնաբաժինը հասնում է 26-27 տոկոսի։ Ակնհայտ է, որ խոսքը լուրջ արտահոսքի մասին է։ Տասը ամսում դրանք կազմել են շուրջ 260 մլն դոլար։ Արտահոսքը այս երկրներ մեկ տարում ավելացել է 69 մլն դոլարով (ավելի քան 36 տոկոսով)»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am