«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը, որ թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր հետեւողականորեն նվազել, նոյեմբեր ամսվա ընթացքում, ընդհակառակը, ավելացել է: Եթե նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 724.1 մլն դոլար, ապա դեկտեմբերի 1-ն այն հասել է 6 մլրդ 765.5 մլն դոլարի: Պատճառը վարկային նոր միջոցների ներգրավումն է եղել:
ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 194.8 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 825.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Սակայն նկատենք, որ չնայած պետական պարտքի ավելացմանը` տարեսկզբի տվյալների համեմատ, այնուամենայնիվ, այս ցուցանիշը ցածր է. հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, իսկ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել ՀՀ վարչապետ, մայիսի 1-ի դրությամբ «ժառանգել էր» 6 մլրդ 867.5 մլն դոլար պարտք: Եւ, փաստորեն, այս յոթ ամիսների ընթացքում նախկին իշխանությունների թողած պետական պարտքը պակասել է էապես՝ 102 մլն դոլարով:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը