Ամենաշատը Գերմանիայից են «դեպորտ» արվում. ո՞րն է պատճառը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը եւ մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու եւ եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով եւ փոփոխություններով: «Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին եւ ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետեւանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը: Նա հավելեց նաեւ, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, սակայն հայցի մերժումից մինչեւ արտաքսում կարող է որոշակի ժամանակ տեւել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը: Խոսելով վերջին օրերին մեկ չվերթով Գերմանիայից մեծ թվով Հայաստան վերադարձվածների մասին, Ն. Դավթյանը նշեց, որ հնարավոր է նման դեպք եղած լինի, եւ վերադարձված լինեն այն քաղաքացիները, որոնց ինքնությունը պարզ է եղել: Բայց, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, իրենք նման տեղեկություններ չունեն: Խոսելով օդանավակայանում «դեպորտ» եղածների իրազեկումը տեղում կազմակերպելու եւ նրանց այդտեղից սկսած օգնություն ցուցաբերելու մասին, ծառայության մամուլի խոսնակն ասաց, որ նման գործառույթ ներկայում չեն իրականացնում: Հարցն առավել ակտուալ է, քանի որ եվրոպական երկրների չվերթները հիմնականում գիշերային ժամերին են իրականացվում: Եվ ստացվում է, որ Հայաստան վերադարձվածները մինչեւ կացարանի հարցը լուծելը փաստացի մնում են փողոցում: Հայաստան հետ վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում: Նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ բոլոր եվրոպական երկրներից ծառայությունը 901 հայտ է ստացել, որոնք վերաբերել են 1825 անձի: Ստացված հայտերից 282–ի դեպքում քաղաքացիությունը չի հաստատվել, մնացածը ենթակա են վերադարձի: Դրանցից ամենաշատը՝ 623 հայտ, ստացվել է Գերմանիայից, որը 1277 անձի է վերաբերում: Հաջորդ տեղում Նիդերլանդներն են, հետո Ֆրանսիան, Ավստրիան եւ այլն: Եվ եթե հաշվի առնենք, որ դրանից բացի արտաքսման են ենթարկվում նաեւ այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, ապա կարող ենք արձանագրել, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am