Շնորհավորանքի գինը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այնքան էլ ընդունելի չէ տեղի վերնախավին: Նրանք այլ հարաբերությունների են սովոր: Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ քարտուղարի հետ կապված խնդրից, որի առնչությամբ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ փոխանցեց: Երբ իշխանությունը պաշտոնապես բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթաց սկսելու մասին, Ռուսաստանում դա մեծ ռեզոնանս առաջացրեց: Այդ օրերին Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն ասել են, որ իրենք դեմ չեն ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովին իրավական պատասխանատվության ենթարկելուն, բայց միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից նրան հետ կանչեն և նոր թեկնածու առաջադրեն: Հակառակ պարագայում դա նշանակում է այդ կազմակերպության նշանակությունը հավասարեցնել զրոյի: Այս մասին հստակ պայմանավորվածություն է եղել: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Փաշինյանը Ռուսաստանում պայմանավորվեց, բայց եկավ Հայաստան ու լրիվ այլ ուղղությամբ տարավ գործընթացը: «Իսկ այդպիսի բաները չեն ներվում»,- ասաց մեր աղբյուրը` հիշեցնելով այդ օրերին Լավրովի կոշտ արձագանքը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»: Իսկ եթե սրան էլ գումարում ենք ռուսական ընկերությունների հետ կապված նոր իշխանությունների ընդգծված վերաբերմունքը, պարզ է դառնում, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հավանաբար մեր իշխանությունների համար էլ անչափ կարևոր է այդ շնորհավորանքը, այլապես Գյումրիում հայ կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի գործին մեծ հնչեղություն կտային»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am