Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը

Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարման տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նույն հրապարակման համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ ու նշանակալի դերակատարում ունեն երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքում: Նրանց պաշտոնանկությունները չեն կարող հետևանքներ չունենալ, և պարզ է, որ հնարավոր այս պաշտոնանկությունների տակ կարող է այլ ենթատեքստ թաքնված լինել: Գրում է Politik.am-ը: Այսօր, արդեն, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ինքն անձամբ ազատման դիմում չի գրել, բայց տեղյակ էլ չէ, թե իր հետ կապված ինչ որոշում կա կայացված: Ստացվում է՝ Լևոն Մնացականյանը չի ցանկանում թողնել իր պաշտոնը, բայց Հայաստանի ներկա իշխանությունները շահագռգռված են, որ այդ Մնացականյանը հեռանա: Արցախի մեր աղբյուրները պնդում են, որ տեղի իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից իջեցված հրահանգը կատարվի, ու ՊԲ հրամանատարը հեռացվի: Դիտարկելով վերջին ամիսների իրադրաձությունները՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի նոր իշխանություններին խանգարում են Լևոն Մնացականյանի նման կենսագրություն և հեղինակություն ունեցող գործիչը: Լևոն Մնացականյանը կարող է խանգարել «Բոլթոնի պլանի» իրագործմանը: Իսկ Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ընթացքում ասել է, որ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է «առաջնորդող քայլ իրականացնի»:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am