«Նման խոսակցություն մեր եւ Արցախի նախագահի միջեւ չի եղել». Վիտալի Բալասանյան

Կարճ ժամանակ անց պաշտոնական հայտարարությունը կլինի, սպասենք պաշտոնական հայտարարությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին լուրերին: Կայքը նշում է, որ հավաստի աղբյուրների համաձայն Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության հրամանը թեեւ դեռ չի եղել, բայց տեղեկատվությունը ստույգ է։ Նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Աբրահամյանը՝ Արցախի բանակի գլխավոր շտաբի պետը։ Վերջինս երեկվանից Երեւանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում ՀՀ իշխանությունների մոտ՝ այդ պաշտոնում նշանակվելու համար։ Ինչ վերաբերում է լուրերին, որ պաշտոնից հեռացվելու են նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, որոնք արձագանքել էին «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հայտարարություններին եւ արժանացել Փաշինյանի զայրույթին, Վիտալի Բալասանյանն ասել է. «Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի էջերում, իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ե՛վ ես, եւ՛ Արշավիր Ղարամյանը պատահական մարդիկ չենք այս երկրում, օդից պաշտոններ չենք զբաղեցրել, մենք ունենք անցած ճանապարհ, քրտնաջան աշխատել ենք։ Նման խոսակցություն մեր եւ մեր հանրապետության նախագահի միջեւ ընդհանրապես չի եղել, համոզված եմ, որ չի էլ լինելու, եւ մենք մեր աշխատանքային պարտականությունները շարունակում ենք կատարել՝ ի շահ մեր պետականության, ի բարօրություն մեր ամբողջ ժողովրդի: Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հայտնի զարգացումներից հետո մենք բազմիցս տեսանք, որ տարբեր մարդիկ տարբեր թեմաներ են դնում շրջանառության մեջ։ Չեմ կարող ասել՝ այդ մարդիկ ինչո՞ւ են հեղեղել մամուլը նման տեղեկություններով»: Հարցին, թե Հայաստանի իշխանությունների հետ որեւէ խնդիր ունեցե՞լ է այս ընթացքում, նա պատասխանել է. «Ո՛չ։ Երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել փոփոխությունը, մայիսի 9-ին արդեն իսկ ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ, մենք միասին մասնակցել ենք այդ տոնակատարություններին։ Դրանից հետո քանիցս վարչապետի գլխավորությամբ եղել են պատվիրակություններ, մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական բոլոր հարցերը բարիդրացիական շրջանակներում քննարկել ենք, եւ՛ արցախյան, եւ՛ հայաստանյան կողմի համապատասխան կառույցներն ի պաշտոնե այդ աշխատանքները կատարել են։ Որեւէ այլ բան մեր միջեւ ընդհանրապես տեղի չի ունեցել»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am