Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել

Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, շինծու գործ է: Այս մասին armdaily.am-ի հետ զրույցում ուղիղ եթերում ասաց Վահագն Հարությունյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի խափանման միջոց կալանքի մասին որոշումը: Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված: «Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասաց նա: Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասաց, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակն այնտեղ չի եղել: «Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել: Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Եթե գնում եմ այդ կարգի հիմարությանը, որ իբրև պարկուճ եմ կեղծել, կեղծիքիս արդյունքները պետք է լինի գործում, պետք է գայի եզրակացության, որ բանակը այնտեղ չի եղել: Բայց ո՞վ ասեց, որ բանակը այնտեղ չի եղել: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո: Հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ բանակը ներգրավելուց հետո ինչ-որ պայմաններում չէր կարող նույն ինքնաձիգներից կրակոցներ արձակել: Հազար պարկուճ կեղծելու տրամաբանությունը չեմ կարող հասկանալ: Բանակը սենց թե նենց եղել է այնտեղ, լուցկու տուփ չէ, որ կարողանաս թաքցնել: Եթե ես պարկուճը փոխեցի, բանակի մարդկա՞նց էլ փոխեցի»,- մանրամասնեց նա: Վահագն Հարությունյանն ասաց, որ եթե անգամ փոխած լիներ պարկուճները, շուրջ 1000 պարկուճի փոխելը կարող է տեսականերոն կապ ունենալ 10 սպանություներից մեկի հետ: Բայց ՀՔԾ-ն իրեն իրավունք է տալիս եզրակացնել, որ 10 անձանց սպանության մասով քննություն չի արվել: «Պարոն Սասունը իրեն ինչ ասես թույլ է տալիս, օրենք է խախտում, դատավորներին է գնահատական տալիս»,- ասաց նա: Հարությունյանը չի հերքում, որ ՌԴ-ում է, ասաց, որ Մոսկվա քաղաքում է: Հարցին, թե ճի՞շտ է, որ ՌԴ քաղաքացիություն են իրեն շնորհել, նա պատասխանեց. «Մինչև օրս դեռ չեմ էլ դիմել նման հարցով»: Ասաց, որ ժամկետ չի կարող ասել, թե երբ կվերադառնա: «Առողջական խնդիրներ ունեմ առաջին հերթին, նաև ես հիմա արդարադատություն որևէ մեկից ակնկալել չեմ կարող, որովհետև արդարադատությունը վերացել է: Թեկուզև իմ կալանքի որոշումը վերացրել են, բայց միայն մեկ դատավորով արդարադություն չի լինում»,- ասաց նա:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am