Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով կլինի գործադիրում, ով` օրենսդիրում։ Շատ է խոսվում նաև այն մասին, թե որ պաշտոնյան ում կփոխարինի։ Վերջերս նման հրապարակումներից մեկն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնափոխության մասին էր։ Ըստ այս հրապարակման, Ֆելիքս Ցոլակյանը զբաղեցնելու է Վանեցյանի պաշտոնը, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրենը դառնալու է առաջին փոխվարչապետ։ Թեև հրապարակումից հետո երկու կողմն էլ հերքեցին տարածված տեղեկությունը, մենք, այնուամենայնիվ, որոշեցինք անդրադառնալ այս ամենի իրավական կողմին։ Ըստ այդմ, Ֆելիքս Ցոլակյանը դե յուրե չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Պատճառն այն է, որ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքով հստակ սահմանվում է այն տարիքային շեմը, որն անցնելուց հետո չի կարելի պաշտոն զբաղեցնել ԱԱԾ-ում: Այսպես, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բարձրագույն սպայական կազմի համար տարիքային սահմանափակումը 65 տարին է։ Արթուր Վանեցյանը կոչումով գնդապետ է, իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ գեներալ-լեյտենանտ։ Գնդապետների համար սահմանային տարիքը 55-ն է, իսկ գեներալ-լեյտենանտների համար՝ 65-ը։ Ֆելիքս Ցոլակյանն անցել է գեներալ-լեյտենանտների համար սահմանվող տարիքային շեմը․ նա 66 տարեկան է (1952թ․), հետևաբար՝ չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Այստեղ հարկ է նշել, որ ըստ նույն օրենքի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողների սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել՝ մինչև 10 տարի ժամկետով։ Սա, սակայն, վերաբերում է միայն արդեն ծառայություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներին, ուստի ևս չի կարող վերաբերել Ֆելիքս Ցոլակյանին»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am