Հեղափոխականները, դեռ մանդատները չստացած, արդեն սկսել են տնավորվել Ազգային ժողովում

Հեղափոխականները, դեռ մանդատները չստացած, արդեն սկսել են տնավորվել Ազգային ժողովում։ Մեզ ասացին, որ «Իմ քայլը» դաշինքից ընտրված, բայց դեռ մանդատ չստացած որոշ դեմքեր արդեն սկսել են հետաքրքրվել, թե ԱԺ-ում ում կաբինետն է ամենալավն ու ընդարձակը, եւ սկսել են ծանոթ մեջ գցել, որ այդ կաբինետներն իրենցով անեն։ Հեռացող պատգամավորները հումորով են վերաբերվում այս մանկական քմահաճույքներին, որ դեռ ԱԺ չեկած՝ աչք են տնկել իրենց կաբինետների վրա։ Ի դեպ, այդ հարցը կարգավորվում է ԱԺ աշխատակազմի կողմից, ոչ թե ծանոթ-բարեկամների միջոցով, եւ այդ կաբինետները պատգամավորների սեփականությունը չեն, որ ում ուզեն, հետո ժառանգություն թողնեն։ Բայց նորերն այդքանը չգիտեն կամ էլ գիտեն, սակայն մտադիր են հին ձեւերով տեր դառնալ ճոխ կաբինետներին։ Հատկապես աչք են դրել Միհրան Պողոսյանի ու Մանվել Գրիգորյանի աշխատասենյակներին, որոնցից մեկը երեք, մյուսը՝ 4-սենյականոց բնակարաններ են հիշեցնում։ Թե՛ Պողոսյանը, թե՛ Գրիգորյանն իրենց «բնակարանները» կահավորել են ճոխ կահույքով եւ հազիվ թե դրանք նվեր թողնեն իրենց տապալած հեղափոխականներին։ Գոնե գույքը կհանեն, կտանեն։ Երկու սենյականոց կաբինետներ ունեին նաեւ Ռուստամ Մախմուդյանը, Սեյրան Սարոյանը, Շուշան Սարդարյանը, Արայիկ Գրիգորյանը եւ ոչ միայն, որոնց վրա եւս աչք են դրել «Իմ քայլի» պատգամավորացուները։ Բայց ԱԺ աշխատակազմը, հավանաբար, հեղափոխականների «մուրազը փորը կթողնի», քանզի որոշում ունեն՝ այդ բազմասենյականոց ապարտամենտները նորից կիսել՝ դարձնել մեկական սենյականոց, որ ե՛ւ հավասարությունը պահպանվի, ե՛ւ կարողանան թվով 27 ավել պատգամավորի տեղավորել։ Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՀԿ օլիգարխներից Աշոտ Արսենյանը՝ Քլոսը, ինչպես տեղեկացանք, Ազգային ժողովում աշխատասենյակ չուներ, քանզի համարել է, որ գալիս է միայն կոճակ սեղմելու եւ գնալու, ուստի իրեն կաբինետ պետք չէ։ Հարկ եղած դեպքում օգտվում էր Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի կաբինետից։ Մենք տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն կամաց-կամաց հավաքում են իրենց իրերն ու մտադիր չեն որեւէ բան թողնել նորերին։ Շուտով գզվռտոց կսկսվի նաեւ ծառայողական ավտոմեքենաների հարցում, հատկապես, որ ԱԺ աշխատակազմն այս տարի 5 լրիվ նոր Toyota Camry է գնել, որոնք դեռ որեւէ մեկին չէին տրամադրվել։ Եվ հիմա ով առաջինը հաջողեցնի տեր դառնալ այս նոր մեքենաներին, նա կհամարվի «դուխով» տղա կամ աղջիկ։ hraparak.am

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am