Սա մեծ ձեռքբերում է

Սիրելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: ՈՒժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական առաջխաղացմանը: Հանդիսանալով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ իմ նախաձեռնությամբ ներկայացվել և Արևելյան գործընկերության այս կարևորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձևեր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ: Իմ և գործընկերներիս ջանքերով, չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ և ձևակերպումներ: Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի և Արցախի շահերին: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում կարողացել ենք լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի եզրափակիչ հայտարարություններում հայանպաստ ձևակերպումների խթանումից սկսած մինչև անցում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով նախատեսված ավելի բարձր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ձևաչափի: Սա մեծ ձեռքբերում է խորհրդարանական դիվանագիտության համար ու արդյունավետ հարթակ հետագա գործունեության համար: Հանձնաժողովի աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն են ունեցել համատեղ աշխատանքները ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և ՌԴ ԴԺ Պետական Դումայի գործընկեր կոմիտեի հետ, որոնք մեծապես նպաստել են հայ-ռուսական քաղաքական և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել շուրջ 50 գործընկեր երկրների խորհրդարանականների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ: Այս ընթացքում պաշտոնավարման առանձնակի ձեռքբերումների շարքում պետք է առանձնացնեմ նաև Վերլուծական խորհրդի հիմնադրումը, որը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համախմբման, օրենսդիր մարմնի հետ փորձագիտական հանրույթի համագործակցության համար: Ամփոփելով, սակայն չթվելով հանձնաժողովում հաջողության պատմությունների ամբողջական շարքը՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության, ինչպես նաև պետական շահում միասնականության դրսևորման համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ Նախագահին, ԱԺ պատգամավորներին, հանձնաժողովի և պատվիրակությունների անդամներին, ՀՀ դիվանագետներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին, միջխորհրդարանական կազմակերպությունների գործընկերներին, փորձագիտական համայնքին, լրագրողներին ու ԱԺ և, անշուշտ, մեր հանձնաժողովի աշխատակազմին: Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության, պատրաստակամության ու նվիրումի համար: Հաջողություն եմ մաղթում բոլոր այն մարդկանց, ովքեր նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում մեր պետական շահերի առաջխաղացման համար: Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ, և այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք: Շնորհակալություն վստահության համար և մինչ նոր հանդիպումներ:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am