Վարչական ռեսուրսի կիրառման լուրջ փաստեր կան

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը երդում-պատառ ուտի, որ վարչական ռեսուրս, լծակներ չեն օգտագործել, ընտրությունների արդյունքները ճիշտ հակառակն են փաստում: Քննարկման առարկա է դարձել, հատկապես, մարզեպետների ստացած ձայները, որոնք մի քանի հազար են կազմում: Բայց երբ ընդամենը մեկ տարի հետ ենք գնում՝ մինչեւ անցախ ընտրություններ, տեսնում ենք, որ այսօրվա մարզպետներից ոչ մեկը նույնիսկ հազար ձայն չի հավաքել: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասին, որը նախընտրական շրջանում մամուլում բազմաթիվ ահազանգեր հնչեցին գյուղապետերին ճնշելու, ձայներ պարտադրելու մասին, 2017-ին ստացել է ընդամենը 383 ձայն, իսկ այսօր նա 22 հազարից ավել փայն ունի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 420 ձայնից այսօր հասել է 12 հազար եւ ավելի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 285-ից 4 հազար եւ ավելի, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը որպես ընդդիմադիր թեկնածու հավաքել է 924 ձայն, իսկ որպես մարզպետ՝ մոտ 20 հազար: Ընդհանրապես առաջադրված բոլոր մարզպետները ստացել են անհավատալի ձայներ, այս մարդիկ, որոնք առհասարակ ոչ նախկինում, ոչ էլ առավել եւս մարզպետի կարգավիճակում աչքի չեն ընկել երեւելի գործերով, նրանք այդպես էլ չեն աճել ակտիվիստի կամ գրանտակերի իրենց կարգավիճակից , մարզպետի պաշտոնն էլ ծառայեցրել են այս կամ այն համայնքապետի դեմ բոչկա գլորելով, նրանց դեմ միտինգներ կազմակերպելով եւ նեղ քաղաքական հարցեր լուծելով, այսօր, ըստ իրենց ստացած ձայների, ստացվում է, որ մեծ ժողովրդավարություն են վայելում: Իրականում ով չգիտի, պետք է որ իմանա, առանց բացառության բոլոր մարզպետներն իրենց ղեկավարած համայնքներում բառի բուն իմաստով նախընտրական տեռոր են իրականացրել, ճնշել են բոլոր համայնքապետերին, նրանցից հստակ ձայներ պահանջել , շատերի դեմ գործ են հարուցել, շատերին այլ կոմպրոմատներով վախեցրել, երրորդներին էլ խոստացել, որ դա է լինելու իրենց պաշտոնավարման գինը: Նրանք իրենց կողմն են քաշել նաեւ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներին, ավելի ճիշտ նրանց ուղղված սպառնալիքներով պարտադրել ինքնակամ աշխատել իշխանության օգտին: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՀՀԿ-ում չցանկացած գանգատարկելընտրությունների արդյունքների՝ վստահ լինելով, որ ավելի մեծ խայտառակություն են բացահայտելու ու պարզվելու է, որ ՀՀԿ-ն մերժել են առաջին հերթին իրենց թիմակիցները: ՀՀԿ-ում կասկածելով իրենց հանձնաժողովականների վրա, հրաժարվել են այդ քայլից: Մենք տեսանք, թե ինչպես ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը բարձրաձայնեց իր ձայները գողանալու մասին, նա տեերում վստահված անձեր ուներ , որոնք թեկնածուին զեկուցել էին իրական թվերը, սակայն ԿԸՀ-ում չէին արձանագրել: Նույնը կարող էր պատահել ՀՀԿ-ի ցանկացած թեկնածուի դեպքում, բայց քանի, որ նրանց համակիրները <<էն գլխից>> են անցել մարզպետների թրի տակով, հետեւաբար պայքարելն անիմաստ էր: Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am