Ջանջուղազյանի կոշտ արձագանքը
ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ի իր նիստում որոշում կայացրեց 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը: Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երեւանյան գրասեյնակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով: «ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու եւ պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,-ասաց Ջանջուղազյանը:
