«Լուրերում» մերժում են Պետրոսին. Պետրոս Ղազարյանի հնարավոր նշանակման պատճառով Հանրայինում լարված իրավիճակ է

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Facebook-ի իր էջում նա տեղեկացրել է, որ «քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում»: Նշենք, որ Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Aysor.am-ի տվյալներով, սակայն, Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մասնավորապես, լարվածություն է առաջացել է մեկնաբան Պետրոս Ղազարյանի Հանրային տեղափոխվելուց որոշ ժամանակ անց: Պետրոս Ղազարյանը, հիշեցնենք, երկար տարիներ աշխատում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Աղբյուրի  տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնին է ձգտում Պետրոս Ղազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հովանավորությամբ: Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում,  խիստ հավաստի աղբյուրների, մերժում են Պետրոս Ղազարյանին, և նրա հնարավոր նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել աշխատակիցների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ կփոխվի անձնակազմը, կհեռացվեն արդեն աշխատող լրագրողները՝ նոր աշխատակազմ ստեղծելու պատրվակով: «Մեծ խնդիր է համարվում Ղազարյանի մարդկային որակներն ու մասնագիտական կոմպետենտությունը՝ հաշվի առնելով նրա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում լրատվականի տնօրեն աշխատելու անհաջող փորձը», - ասաց Aysor.am-ի աղբյուրը: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում, բացի պատգամավոր Ալեն Սիմոնյանից, աջակցում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am