Աննա Հակոբյանը Ժնևում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնևի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան և համայնքի այլ հայտնի հասարական մշակութային գործիչներ: Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մենք մեր խնդիրները կլուծենք նույնքան հաջող՝ սիրո և համերաշխության մթնոլորտում: Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, և բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»,- ասել է Աննա Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու հեռանկարին թավշյա հեղափոխությունից հետո բոլորն են հավատում, այդ թվում՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։
«Իսկ հավատն ամենակարևորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, և մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերևս ամենաբարի և սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» հիմնադրամը լրագրության ոլորտին առնչվող ծրագրեր ունի, Աննա Հակոբյանը խիստ կարևորել է որակյալ լրատվական դաշտի դերը՝ նշելով, սակայն, որ այս պահին հիմնադրամը լրագրության հետ կապված ծրագրեր չունի: «Բայց շատ կցանկանամ, որ ապագայում մեր լրագրողների համար ստեղծենք հնարավորություն՝ վերապատրաստվելու արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում»,- նշել է նա: Հարցին, թե ինչով է տարբերվում «Իմ Քայլ» հիմնադրամը նմանատիպ այլ հիմնադրամներից, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պատասխանել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» հիմնադրամը պետական է և զբաղվում է ենթակառուցվածքների վերանորոգմամբ, իսկ «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեությունն ուղղված է առողջ և ներառական հասարակության զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի միջոցով։ Որպես օրինակ նա նշել է հիմնադրամի առանցքային ծրագրերից մեկը, այն է՝ կրթաթոշակներ տրամադրել արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին, որ հետագայում նրանք իրենց գիտելիքները կիրառեն ի շահ Հայաստանի: Հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել ՀՀ դեսպանություններին կից ստեղծելու հարթակներ, որոնց միջոցով Հայաստանին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող գաղափարներ ունեցող բոլոր անձինք կկարողանան իրենց առաջարկությունները ներկայացնել: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ մտահոգություններ, առաջարկություններ ու ցանկություններ, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական, կրթական ու մշակութային ոլորտներին:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am