Ալյուրը թանկացել է.կամ հացը կթանկանա,կամ քաշը կնվազի

Ժողովուրդը գրում է.«Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոս ամսին հացի փոքր արտադրամաս ու­նեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ այսպիսով նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ: Այժմ արդեն ալյուրի 50 կի­լոգրամանոց պարկն արժե 11 հազար 200 դրամ, այսինչ՝ ևս 500 դրամով գնաճ է տեղի ունեցել այս ամիսներին: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆի­կին պատկանող Բաղրամյանի ալրաղացը, որը և գնաճի հիմնական դերակատարն է, շուկայում գերիշխող դիրք ունի, այդ իսկ պատճառով մյուս արտադրողները նույնպես բարձ­րացնում են գները, ինչը նշանակում է, որ հաց արտադրողները ստիպված են վերա­նայելու կա´մ հացի գինը, կա´մ քաշը: «Բաղրամյանի ալրաղաց գործարանից» մեր հարցերին չպատասխանեցին՝ ասելով, որ համա­պատասխան մարդը տեղում չէ, ով կարող է խոսել գնաճի պատ­ճառների մասին, իսկ «Դավիթ 84» հացի գործարանի սեփա­կանատեր Աշոտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ալյուրի գինը կրկին 1 դոլարով ավելացել է, իսկ թե իրենք ինչ են պատրաստվում անել՝ գինն են բարձ­րացնելու, թե քաշն են նվազեցնելու, ասաց, որ դեռ չեն որոշել, սպասում են. «Ես ժա­մանակին խոշոր ար­տադրող եմ եղել, հի­մա էլ ինչ խոշոր: Եթե, օրինակ, 10 պարկ աշ­խատենք, ապա այդ տարբերությունը շատ արագ կերևա: Եթե ճիշտն ասեմ՝ դեռ ոչ մի բան չեմ որոշել, դեռ նույն ձևի աշխատում եմ, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, թանկացումը մեզ, բնակա­նաբար, վնաս է, բայց դեռևս նույն ձևով ենք աշխատում»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am