Մարտի 1-ի գործով Արմեն Գևորգյանը ևս կկալանավորվի՞

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործի շրջանակներում նոր մեղադրանք է առաջադրել 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին: Ավելին, երեկ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դատարանը դեռ որոշում չի կայացրել. այս գործով դատաքննությունը կշարունակվի այսօր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մեծ է հավանականությունը, որ դատարանը կբավարարի ՀՔԾ միջնորդությունը, և Արմեն Գևորգյանը կկալանավորվի: Այդ են հուշում և՛ մեղադրանքի բովանդակությունը, և՛, ընդհանրապես, իրադարձությունների ընթացքը: Դեռ օգոստոսին Ա. Գևորգյանին մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը: Հիմա այդ մեղադրանքին ավելացել է ևս մեկը` սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: Առայժմ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ Գևորգյանի փաստաբանները չեն մանրամասնում, թե Գևորգյանն ինչպես է օժանդակել սահմանադրական կարգի տապալմանը: Պաշտպան Էրիկ Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասել է, թե «Քրեական իրավունքի տեսության համաձայն` օժանդակելը կարող է լինել թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական, ինչը նշանակում է որոշակի տեղեկություններ տրամադրելը կամ խոչընդոտներ վերացնելը, որն ուղղված կլինի հանցագործության կատարմանը»: Եթե հիշենք` ով էր Արմեն Գևորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ինչ դիրք էր զբաղեցնում իշխանական հիերարխիայում, ապա կարելի է ենթադրել մեղադրանքի բովանդակությունը: Բացի այդ, Գևորգյանը մեկ ուրիշ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար. այս երկու մեղադրանքը ևս նոր է առաջադրվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am