Գրիգորյանին կալանքի տակ պահելը՝ ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք

«Շատ հնազանդ ձևով կատարում են վարույթ իրականացնող մարմնի ցանկությունները և չեն գործում օրենքով: Եթե նախկինում եղել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, ապա հիմա չկա նման բան, և սա պարզապես «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի կիրառումն է»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով՝ Գրիգորյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությաան մերժման և կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ դատարանի որոշմանը: Իրավապաշտպանի խոսքով՝ եթե գործը հասնի դատարան ու քննող դատավորն էլ լինի «ՀՔԾ-ամետ Մարինե Մելքոնյանը», իսկ Վերաքննիչում՝ «ՀՔԾ-ամետ» Արսեն Նիկողոսյանը, ապա որևէ դրական կամ օրինական արդյունք Մանվել Գրիգորյանի համար ակնկալել հնարավոր չէ. «Չունենք արդար և օրինական դատավարություն»: «Եթե մյուս կալանավորների մասին կարելի է ասել, որ պատանդ են, ապա Մանվել Գրիգորյանի դեպքում պետք է ասել, որ նա գերի է, ինչը ուրախացնում է ադրբեջանական մամուլին և ադրբեջանական լոբբիստներին: Ամեն դեպքում, Արցախի հերոսին 6 ամսից ավել կալանքի տակ պահելը միայն նրա համար է, որ ադրբեջանական լոբբիստները ուրախանան և հայտարարեն, որ հասել են հաջողության: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը կարելի է դիտարկել որպես ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք».- մանրամասնեց Գրիգորյանի իրավապաշտպանը: Վերջում Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանի այսօրվա վճիռը խոսում է նրա մասին, որ դատավարական օրենքով նախատեսված ուժերի վրա հույս դնելն անիմաստ է.«Մենք շատ լավ տեսանք, որ նախընտրական քարոզչության ժամանակ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անընդհատ շահարկեցին և արժեզրկեցին Գրիգորյանի անունն ու հեղինակությունն՝ ի շահ իրենց»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am