Դիկտատորական ամբիցիաներ

Կատարվեց։ Հեղափոխությունը վերջապես «լայն քայլով» մտավ խորհրդարան։ Միակուսակցական համակարգով։ Դիլետանտների հզոր բանակով։ Բայց նախ՝ նեղմիտ չերևալու համար շնորհավորենք խորհրդարան անցածներին։ ՈՒ կանգ չառնենք հանգամանքի վրա, թե այդ ինչպես եղավ, որ մասնակցության անչափ ցածր տոկոս ունեցող ընտրություններն օրվա երկրորդ կեսին տաղանդավոր «ծովանկարչի» համարում ունեցող Տիգրան Մուկուչյանի թեթև ձեռքով ընդունեց «հարմար» պատկեր, ինչպիսին կարող էր լինել ՀՀԿ-ի ժամանակ։ Չհարցնենք նաև օրվա տիրակալին` այդ ինչպե՞ս եղավ, որ արդարության «կորիֆեյ» Փաշինյանը, որը չերկնչեց երկրի երկրորդ նախագահին ընտրություններից ժամեր առաջ ճաղերի հետևում «տեսնելուց», նույն մարդու համար «ծովեր նկարած» Մուկուչյանին դրեց «ճակտին ու պաչեց» (հանց կասեր ինքն ու իր սիրելի ժողովուրդը). ոչ միայն գործից չհանեց Մուկուչյանին, որպես, իր իսկ խոսքերով, հավերժ կեղծարարի, այլև թույլ տվեց հաշվել իր «հեղափոխական, աննախադեպ» ընտրությունների քվեները։ Անցնելով առաջ էլ արձանագրենք` Փաշինյանն այլևս և երբեք իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից, որովհետև իրեն, անգամ յուր թանկագին ծովանկարչի «ստեղծագործական» արարումից հետո, ձայն է տվել ընդամենը ժողովրդի մեկ երրորդը։ Ժողովրդի յոթանասուն տոկոսը Փաշինյանին և նրա հեղափոխական արժեքներին փաստացի ասել է՝ ո՛չ։ Անցնելով էլ առաջ արձանագրենք, որ միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» լինելու մասով, սակայն պետք է նաև արձանագրել, որ այս պառլամենտը հաստատապես «պատմական» է լինելու նաև երկու կարևորագույն խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով։ ա) Սահմանադրության փոփոխություն և նախագահական կառավարման անցման ապահովում։ Գործընթացը կուլիսներում արդեն իսկ պառլամենտի աշխատանքների մեկնարկի օրից կսկսվի, առժամանակ հետո «Օվերտոնի պատուհանից» այն կնետվի հանրության ենթագիտակցություն՝ մարսվելու, ադապտացվելու համար, որից հետո միս ու արյուն կստանա քննարկումների ու նախագծերի տեսքով։ բ) Այս պառլամենտը լուրջ անելիք կունենա «իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց» Դավիթ Շահնազարյանի նշած ֆորմատում։ Ինչ դրսևորումներ կունենա գործընթացը, այս պահին դժվար կլինի ասել, այնուհանդերձ, 88 պատգամավոր ունեցող ֆրակցիան շատ հարմար մեծամասնություն է միջազգայինների ձեռքին, որպեսզի վերջիններս հարկ եղած դեպքում ցուցանեն Փաշինյանին այս կամ այն որոշումը ընդունելու համար՝ որտեղ են ձմեռում խեցգետինները։ Միակուսակցական այս պառլամենտի հաջորդ հմայքն էլ այն է, որ այնտեղ չկա ընդդիմություն։ Քաղաքական փորձագետներից շատերը կարծում են, որ ՀՀԿ-ի 0,3 տոկոս չստանալը ամենևին էլ հենց այնպես չէր, այն ուներ երկու պատճառ. ա) Եզրագծին պահել ՀՀԿ-ին ու «տանջել» նրան՝ վրեժ լուծել նրանից, ինչը հատուկ է երկրորդ նախագահին ճաղերի հետև «տարած», հայտնի գաղտնալսման ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր արտաբերած «իշխանին»։ բ) ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք էր. այն միակ գաղափարական, ինստիտուցիոնալ ընդդիմությունն էր լինելու, որն ընդդիմանալու էր թե՛ նախագահական համակարգին անցմանը, թե՛ Ղարաբաղի շուրջ մանիպուլյացիաներին։ Մնաց վերջին հարցը` կմիավորվե՞ն ՀՀԿ-ն, Քոչարյանի համախոհներն ու ՀՅԴ-ն («Ծռերն» այլ թեմա են)՝ արտախորհրդարանական վեկտորում լուրջ պայքար մղելու Փաշինյանի, նրա ավտորիտարիզմի, միակուսակցական համակարգի, վրեժների, պոպուլիզմի, դիկտատորական ամբիցիաների դեմ։ Ո՛չ։ Ինչու՞։ Դա այլ կինո է, որի «սցենարումը»՝ հաջորդ դասին։ Գրել է Կարմեն Դավթյանը

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am