Դավիթ Շահնազարյանը, Ղուբաթլուն և Զանգելանը

Դավիթ Շահնազարյանի «փոխակերպումն», անշուշտ, այս քարոզարշավի անակնկալներից էր։ Ինձ համար, սակայն, դրանից ավելի մեծ անակնկալ էր նրա նախկին ճամբարակիցների ու գաղափարական ընկերների միտումնային թիրախավորումները Դ․ Շահնազարյանի հանդեպ այն դեպքում, երբ վերջինս քաղաքականության մեջ առավելագույն հնարավոր ազնվությամբ պարզաբանում է, թե իր որ մտահոգություններն են նրան բերել ՀՀԿ ցուցակ։ Այստեղ արդեն դժվար է զատորոշել՝ տեղ-տեղ նկատվող հեգնանքն ու քննադատությունը միայն Դ․ Շահնազարյանի՞ն են ուղղված, թե՞ նաև նրա արտահայտած օրակարգին ու մտավախություններին… • Առհասարակ վատ է, որ մեր անկախ պետականության ստեղծումը համընկել է հետարդիական փիլիսոփայության աճի ժամանակահատվածի հետ, երբ չկան հաստատված արժեքներ ու իմացություններ, ամեն ինչ «լղոզյալ» է, «ծորուն», կան միայն խոսույթներ։ Եթե սա այսպես չլիներ, ապա կարող էինք ունենալ նաև երրորդ հանրապետության հիմնադիր հայրերի հանդեպ տարրական հարգանքի մշակույթ՝ անկախ նրանց հետագա քաղաքական գործունեությունից ու վայրիվերումներից։ ■ Դ․ Շահնազարյանի գործունեության մասին կարդացածս ամենատպավորիչ կտորը հանդիպում է Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վ․ Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում 1992-1994 թթ․» հուշագրության մեջ։ Դեպքը 1993 թ․ մայիսի կեսերին էր, երբ Դ․ Շահնազարյանը նախագահի դիվանագիտական խորհրդական էր։ Այդ ժամանակվա անցքերին, հայկական և միջազգային մամուլին հետևած անձինք, ակտիվ ականատեսները կհիշեն, թե ինչ տարակուսանքով ու դժկամությամբ էր բոլորի կողմից ընդունվել Քյալբաջարի հայկական գրավումը։ Լաչինի հանդեպ աչք փակած միջազգային հանրությունը Քյալբաջարը սվիններով էր ընդունել՝ համարելով դա հետպատերազմյան աշխարհակարգում հաստատված տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում։ Ապրիլի 30-ին այս առթիվ ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը։ • Սա է պատճառը, որ այդ օրերի միջնորդական ջանքերն ամբողջությամբ կենտրոնացած էին Քյալբաջարից հայկական զորքերի դուրսբերման ուղղությամբ։ Այսպես՝ մայիսի 14-15-ին Մոսկվայում ՌԴ, ԱՄՆ և Թուրքիայի կողմից կազմվում է խաղաղության նոր պլան։ Դեսպան Վ․ Ստուպիշինի հետ հանդիպման ժամանակ Դ․ Շահնազարյանը հայտնում է, որ սա ոչ այլ ինչ է, քան Քյալբաջարից ղարաբաղյան ուժերի դուրսբերման գնով Ժնևում 5+1 ձևաչափով ոչ ֆորմալ բանակցությունները վերսկսելուն միտված ամերիկյան փորձ։ Հայկական կողմն ուներ նաև այլ մտահոգություններ․ փաստաթուղթը խիստ անորոշ էր, հակամարտությունը՝ որպես այդպիսին, անգամ չէր անվանվում «ղարաբաղյան», զորքերը հիշատակվում էին որպես «հայաստանյան» և ոչ «(տեղի) հայկական/ղարաբաղյան»։ • Հայաստանն այս պայմաններում փորձում էր մանևրել ու թույլ չտալ, որ միջնորդական ձևաչափը հայտնվի կողմերից մեկի միանձնյա տնօրինության տակ։ Այս նպատակով Դ․ Շահնազարյանը ռուսական կողմին առաջարկեց, որ տարածաշրջան՝ Երևան, Բաքու և Ստեփանակերտ, գան Մինսկի խմբի համանախագահ Վ․ Կազիմիրովը, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջ․ Մարեսկան, թուրք Վ․ Վուրալը և Մինսկի խորհրդակցության նախագահ Մարիո Ռաֆայելլին։ Բացի այս՝ ամերիկյան ակտիվությունը ռուսական շահերով հավասարակշռելու, ինչպես նաև հայկական կողմի անվտանգային մտահոգությունները լեգիտիմացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվել էր, որ Մռավի լեռնաշղթայում՝ Օմարի լեռնանցքի հատվածում, տեղակայվի ռուսական ռազմական հսկիչ կետ, ինչը թույլ կտար փախստականների վերադարձի ժամանակ բացառել դեպի Քյալբաջար ադրբեջանական զինուժի անցումը։ Կազիմիրովը պատասխանել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի առարկում սրան, սակայն հայերն իրենք պետք է ճնշում բանեցնեն ադրբեջանցիների վրա (sic!), որպեսզի նրանք ևս համաձայնեն։ Երբ դեսպան Վ․ Ստուպիշինը փոխանցում է Կազիմիրովի այս խոսքերը, Դ․ Շահնազարյանը հեգնանքով ասում է․ «Հետաքրքիր կինո է ստացվում։ Իսկ ի՞նչ եղանակով պետք է Հայաստանը ճնշում բանեցնի։ Միգուցե Ղուբաթլուի շրջանը կամ, առհասարակ, ամբողջ Զանգելանը մեր վերահսկողության տա՞կ վերցնենք»։ • Իրականում հաշվարկը ճիշտ էր․ Քյալբաջարի անկման և հնարավոր «վերադարձի» քարտը խաղարկելով՝ ռուսները կարողացել էին ապաշանորհ Ա․ Էլչիբեյից պոկել առավելագույնը, այդ թվում՝ վերջինիս դահլիճում ակտիվ հակառուսական պաշտոնյաների հեռացումն ասպարեզից։ Բնականաբար, սրանից անդին որևէ ակտիվ քայլ Մոսկվան չէր անելու Քյալբաջարն Ադրբեջանին «վերադարձնելու» համար, ինչը շատ լավ հասկանում էր նաև հայկական կողմը, ուստի և հղացվել էր այս առաջարկը։ • Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ տեղին էր ինչպես այս հաշվարկը, այնպես էլ Դ․ Շահանզարյանի հեգնանքը․ Ադրբեջանին խաղաղության պարտադրելու միակ արդյունավետ եղանակը նրա վրա «ճնշում բանեցնելն» էր։

Գրել է Էլբակեան Էդգարը

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am