Սառը վերաբերմունք Պուտինից

Վարչապետի պաշտոնակատար, խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ընտրությունները լուսաբանելու համար Հայաստան ժամանած արտասահմանցի լրագրողներին: «Մենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերն ենք և որևէ մեկի ազդեցության տակ չենք», - ըստ Associated Press լրատվական գործակալության, ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի արտաքին առաջնահերթության մասին հարցին: Նա հիշեցրել է, որ Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ է համագործակցում: «Դա վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այդ թվում՝ Կոսովոյում և Աֆղանստանում, մենք կշարունակենք այդ համագործակցությունը, բայց չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին», - հայտարարել է Փաշինյանը: Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված ցույց տալու ուղերձ է: Սակայն հեղափոխության առաջին իսկ օրերից Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ակնհայտորեն դրել էր առաջնահերթ դիրքերում, ավելի ճիշտ՝ այդ հարաբերություններում բարդություններ չունենալու մարտավարություն էր առանձնացնում: Սակայն, հետագա իրադարձությունները գնացին հակառակ հունով, թեև Փաշինյան-Պուտին հանդիպումները հաճախակի են: Մոսկվայից հնչեցին թե՛ քննադատական հայտարարություններ՝ Հայաստանում տիրող անորոշ իրադրության վիճակի մասով, թե՛ Քոչարյանի և Խաչատուրովի դեմ Մարտի 1-ի գործով գործընթացների շրջանակներում: Այժմ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ստանում է շնորհավորանքներ՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, եվրոպական երկրներից, սակայն դաշնակից Ռուսաստանի ղեկավարությունն առայժմ չի շնորհավորել Փաշինյանին: Մոսկվայից խորհրդավոր լռություն է: Դրա պատճառները կարելի է ենթադրել, թե որտեղ են «թաքնված»: Քոչարյանի կալանավորումը կրկին Մոսկվայի համար խնդիր է, այն էլ խնդիր, որը, կարծես, Մոսկվան «բացատրել» էր: Դեռ երեկ կային տեղեկություններ, որ Կրեմլում մի «սառը» շնորհավորանք է նախապատրաստվում՝ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, սակայն այն առայժմ չի հրապարակվել և պարզ չի՝ արդյոք կհրապարկվի՞: Հնարավոր է այն հրապարակվի՝ այսօր, կամ վաղը: Սակայն պաշտոնական Մոսկվայից մեկ օր չշնորհավորելը՝ արդեն իսկ վերաբերմունքի հստակ ու կոնկրետ արտահայտություն է: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am