Հին մեսիջ Էրդողանին՝ Նոր Հայաստանից

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների, երեկ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել՝ առանց որևէ նախապայմանների, և հուսով է, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։ Այսպես, Փաշինյանն արձանագրում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ, այն, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների: Սպասել, որպեսզի Թուրքիան նույն դիրքորոշումն ունենա՝ միամտություն է: Անկարան բազմիցս ասել է, թե որն է պայմանը՝ ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը: Հիմա, Փաշինյանը պարզապես ներկայացրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը չի տարբերվում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, թեև նախորդ իշխանությունը լրջորեն փորձեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստան-Թուրքիա արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին՝ Թուրքիայի բռնած դիրքորոշման պատճառով: Այժմ, Թուրքիան կարող է արձագանքել, կարող է նաև չարձագանքել Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե արձագանքի՝ պարտադիր դրանում կլինեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված ու «եղբայրական Ադրբեջանի» հետ անսասան հարաբերությունների մասին հայտնի հայտարարություններ։ Բայց Փաշինյանի կառավարությունը բացի հրապարակային հայտարարություններից կարող է որոշակի տարբերություն մտցնել, օրինակ՝ Թուրքիայի հետ ոչ պաշտոնական շփումների հաստատման տեսանկյունից: Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալումից հետո՝ ակնհայտ է, որ գոնե հասարակական սեկտորի մակարդակով, ոչ դիվանագիտական հարաբերությունների մակարդակներում բոլոր խողովակները փակ են: Այս առումով՝ քաղաքականության տարբերություն կգրանցվի՞ Երևանի և Անկարայի մոտեցումներում, ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am