Կարգին Հայկոն Ավանի թաղապետ կնշանակի «դզող-փչողի»

«Իմ քայլը» դաշինքում հայտնվել են մեկը մյուսից «ունիկալ էքզեմպլյարներ», ովքեր միայն «դուխով» գլխարկներ կրելու  և քայլելու համար «փոխհատուցվում են» պաշտոններով: Այլ կերպ ասած՝ դաշինքից պաշտոն կես քայլ է, ու այս պարագայում արդեն կարևոր չէ, թե ով որտեղ է սովորել, ինչ է ավարտել և սովորե՞լ է արդյոք, կամ, առհասարակ, բացի Նիկոլ Փաշինյանի հետ քայլ անելուց, ինչ այլ «քայլեր» է արել կյանքում... Այդպես ի հայտ են գալիս հանրությանն անհայտ անուններ, ովքեր ամենավատ իմաստով անակնկալ են մատուցում ոչ միայն հասարակությանը, այլև հնարավոր է հենց «Իմ քայլը» դաշինքին: Այնուամենայնիվ, ամեն ինչ «ջրում են» ու «սղցնում»՝ առանց որևէ պարզաբանման: Վերջերս էլ համացանցում հայտնվել էր Արաբկիրի նոր թաղապետ Արամ Դանիելյանի և ոմն երիտասադի մասնակցությամբ տեսանյութ՝ պոռնո-էրոտիկ տեսարանով: Այն արժանացավ քննադատությունների, բայց չպարզաբանվեց հավուր պատշաճի ու «ջրվեց», գնաց՝ տեսանյութը որոշ կայքերից հեռացնելով... Մի խոսքով՝ արաբկիրցիներին գուցե դեռ անակնկալներ կսպասեն: Մեր տեղեկություններով՝ ոչ նույնանման, բայց բացասական իմաստով էլի ոչ պակաս անակնկալ է սպասում նաև Ավան վարչական շրջանի բնակիչներին: Ավանի թաղապետի պաշտոնում պատրաստվում են նշանակել ոմն Արա Արարատի Դանիելյանի, ով հայտնի է «խալ Արո» մանկանվամբ: Ինչպես և «Իմ քայլի» շատ այլ ներկայացուցիչների, այնպես էլ Խալ Արոյի կենսագրությունը սկսվում է Փաշինյանի նախաձեռնած շարժումից: Թե կոնկրետ շարժման ո՞ր պահից է սկսվել այս երիտասարդի կենսագրությունը, կամ կոնկրետ որ կողմից է քայլել նա, հայտնի չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ պարզ է միայն, որ Խալ Արոն մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած, «դզող-փչող» է... Իհարկե, Ավանում կան շատ խնդիրներ, որոնք «դզել-փչել է» հարկավոր, բայց վատ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այն իր անմիջական իմաստով է հասկացել և, քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իր հավանությունն է տվել սովորական մեքենաների «դզող-փչող»-ին վարչական շրջանի ղեկավար նշանակելու առաջարկին: Մյուս կողմից էլ՝ վարչական շրջանների ղեկավարներն ավելի լավը չեն կարող լինել, քան ինքը՝ քաղաքի ղեկավարը, ու կարգին Հայկոյից այս առումով կարգին նշանակումներ ակնկալելն առավել քան անհեթեթ կլիներ: NEWSPRESS.am

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am