Պատրաստ եմ 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը. Սերժի Վաչո

Սերժ Սարգսյանի անվտանգության նախ կալանավորված Վաչագան Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տաս տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել։ Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն` մինչև 2017 թվականի հուլիս 01-ը։ Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ և իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ։ Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաև դատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները և հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաև կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»:

դիտվել է 998 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am