Նիկոլ Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան

Ռուսաստանցի հայտնի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձությունները և դրանց ազդեցությունը տնտեսության վրա: Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում¸ Վարդանյանը նշեց¸ որ դժվար է ասել՝ թե ով է տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար լավագույն անձը: - Մեծ թվով մարտահրավերներ գոյություն ունեն և երկիրը լուրջ բարեփոխումների կարիք ունի բոլոր ոլորտներում: Այդ իսկ պատճառով նրա գործը դժվար է լինելու: Բայց մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ նրա ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար¸ որը նրան մանդատ է տվել և մեծ սպասումներ ունի: Նա տնտեսական բարեփոխումներ իրականացնելու փորձ չունի, բայց նա կարող է իր շուրջ համախմբել մասնագետների և մենք շանս կունենք, - РУСАРМИНФО-ի փոխանցմամբ՝ ասաց Ռուբեն Վարդանյանը «Deutch Wele»-ին: Պատասխանելով Ռուսաստանի դերի մասին Հայաստանում¸ նա պատասխանեց¸ որ Ռուսաստանը մնում է հիմնական սպառման շուկան հայկական ապրանքների համար¸ որոնք եվրոպական շուկայում մրցունակ չեն: