Քոչարյանը միակ նախագահն է եղել, որի ժամանակ ես շատ լավ եմ ապրել. նախկին ՕԵԿ-ական

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» նախաձեռնող խումբը երեկ բողոքի ակցիա էր  պահանջելով արդարության վերականգնում: Հայաստանում տարիներ շարունակ անընդհատ անհնազանդության ցույցեր են եղել, ընդվզումներ, սակայն այս ակցիան լիովին տարբերվում էր նախորդներից թե՛ իր «գաղափարակիցներով», և թե՛ մասնակիցներով: Այս անգամ էլիտայից կազմված բողոքի ակցիայի ականատեսը եղանք: Բացի նրանից, որ ՀՀ 2-րդ նախագահի ազատության համար պայքարի էին դուրս եկել ճոխ հագնված, թանկարժեք հեռախոսներով խմբեր, նրանց շարքերում էր նաև «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Լիանա Մանուկյանը՝ «Էնպե՜ս ծափ տվեք, որ ամբողջ Հայաստանն իմանա, որ տեղի է ունենում ՕԵԿ-ի հանրահավաքը» հայտնի խոսքերի հեղինակը: Մանուկյանը, կարելի է ասել, Քոչարյանի համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ից դուրս է եկել Երևանի ավագանու՝ այս տարվա ընտրություններից հետո. «Դիմում եմ գրել և հեռացել ՕԵԿ-ից, քանի որ այն արդեն սպառել է իրեն, իմաստ չկար էլ մնալ այդտեղ: Ես ՕԵԿ-ից նեղացած եմ դուրս եկել, իսկ պատճառները թող գաղտնի մնան, քանի որ հիմնականում դա կապված է հենց կուսակցության առաջնորդի հետ: Այժմ ես «Ազգային արժեքների պահպանություն» ՀԿ ղեկավարն եմ և պայքարում եմ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար»: Մեր այն դիտարկմանը, թե ինչու է որոշել այժմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին, չէ՞ որ ՕԵԿ-ն այնքան էլ միանշանակ չի ընդունել Քոչարյանին, իսկ ինքը 2 ամիս առաջվա դրությամբ ՕԵԿ-ի գաղափարների կրողն է եղել, Լիանա Մանուկյանը մանրամասնեց. «ՕԵԿ-ին դնենք մի կողմ, Ռոբերտ Քոչարյանը միակ նախագահն է եղել, որի ժամանակ ես շատ լավ եմ ապրել, ճիշտ է դպրոցական եմ եղել, բայց բավականին լավ եմ ապրել: Քոչարյանն իր խոսքի տեր մարդ է»: Վերջում Մանուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող դատավարությունն ուղղորդվում է ներկայիս իշխանության կողմից, ինչի դեմ նա անընդհատ պայքարելու է:

 

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am