Կա զոմբիացած մի իրավիճակ եւ վարչական ռեսուրսի կիրառում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողով չանցած պատգամավորության թեկնածուներից շատերը չեն կարողանում դուրս գալ հետընտրական շոկից, հատկապես ծանր վիճակում են նախկին ընտրություններին ծանրակշիռ ձայներ ստացած ՀՀԿ-ականները, որոնց հիմա, պատկերավոր ասած, իրենց տնեցիք էլ ձայն չեն տվել։ Նախկին ԲՀԿ-ական, անցած ընտրություններին ՀՀԿ-ից առաջադրված Արագած Ախոյանը նեղսրտում է, որ այս ընտրություններին ինքը «բարոյական» ահռելի կորուստ է ունեցել։ Նա անցած ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում էր հանգրվանել, իսկ այս անգամ կրկին վերադարձել է Ծառուկյանի թիմ, հարազատ մարզում՝ Արագածոտնում հավաքել է ընդամենը 675 ձայն։

Պատգամավորը խոստովանում է՝ ես շոկի մեջ եմ, ու բացատրում է, թե ինչու.
«Նախկինում ընտրությունները կազմակերպելու ողջ սխեման փուլ էր եկել, չկար։ Մեր պատկերացումներն ընտրությունների նկատմամբ լրիվ ուրիշ էին, ցավոք սրտի, այս ընտրություններն ապացուցեցին, որ վերացել է արժեհամակարգը, մարդկային կապիտալը, հարաբերությունները, որը ձեւավորվել էր այս տարիների ընթացքում, փոխադարձ հարաբերությունները, մարդկային չգրված արժեքներն այլեւս գոյություն չունեն։ Կա զոմբիացած մի իրավիճակ եւ վարչական ռեսուրսի կիրառում»։ Պատգամավորության թեկնածուի դիտարկմամբ՝ չնայած անցած ընտրություններին ավելի բիրտ միջոցներ էին գործում՝ ընտրակաշառք, ոստիկանական ճնշումներ, վարչական լծակի կիրառում, սակայն, իր կարծիքով, այս անգամ մարզպետների առաջադրումներն ավելի վատթար իրավիճակ ստեղծեցին. «Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը ղեկավարի հետեւից գնացող է, հատկապես նոր իրավիճակներում։ Մենք տեսանք, թե ինչպես ՏԻՄ-երը, գյուղական դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հաստատությունների անձնակազմերն ինչպես էին մարզպետին որպես փրկչի նայում։ Մարդիկ լրիվ մոռացել, սրբել են իրենց հիշողություններից, թե, ասենք, ինչ ես արել դու նույն այդ գյուղի, մանկապարտեզի, դպրոցի համար։ Սա ինձ համար բարոյական ահռելի կորուստ էր»։ Հետաքրքրվեցինք՝ գուցե ժողովուրդը չի՞ ներում ճամբարափոխներին, ինչպես անցած տարվա ընտրություններից հետո խոստովանել էր անձամբ Ախոյանը, սակայն թեկնածուն չհամաձայնեց մեզ հետ. «Բոլորն ասում էին՝ Նիկոլի թիմից լինեիր, էլի։ Եթե վերցնեք բոլոր թեկնածուներին ու նայեք, կտեսնեք, որ ես էդ մարդը չէի, որ էդ քվեներին արժանանայի։ Բա ի՞նչ եղավ, էդ ինչի՞ մոռացան… ես է՞լ էի կոռումպացված, ես է՞լ էի պետական պաշտոնների եղել։ Ո՛չ սկզբունք գործեց, ո՛չ գաղափար, ո՛չ մի չափանիշ չգործեց ընտրություն կատարելիս»։ Թեկնածուն ամենածանր հարվածը ստացել է հարազատ Աղձք գյուղից, որտեղ ընտրությանը մասնակցած 750 մարդուց իր օգտին 130-ն է ընդամենը քվեարկել. «Իրար հետ ապրած, մանկություն ունեցած, ինչ ասեմ, հարազատ մարդիկ, որոնց ես ասացի՝ կա՛մ ես եմ սխալ ապրել, կա՛մ դուք։ Եղավ այն, ինչ եղավ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am