Թուրքիայում հակաահաբեկչական խոշոր գործողություն է իրականացվում
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի ոստիկանությունն այսօր խոշոր հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Ստամբուլի տարբեր շրջաններում միաժամանակ ,որի արդյունքում ձերբակալվել են մարդիկ, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու համար։ Նախօրեին Թուրքիայում ձերբակալվել է 11 մարդ, որոնք կասկածվում են Անկարայում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետ կապ ունենալու համար։
