300 սիրիահայ փախստականների տաք սնունդ են տվել Կանադայում
CBC News-ը հայտնում է, որ Կանադայում՝ Մոնրեալի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում, տեղի է ունեցել 300 սիրիահայերի և տեղի հայերի հանդիպում: Հատուկ պատարագից հետո սիրիահայերին տաք սնունդ է մատուցվել: Ըստ աղբյուրի՝ տեղի է ունեցել նաև ջերմ ընդունելություն, ինչը տեղի հայկական համայնքին ինտեգրվելու լավ հնարավորություն է: Կանադայի հայկական եկեղեցին մինչ այժմ համահովանավորել է 1,000 սիրիահայ փախստականների:
