«Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով օգտագործվեց նոր իշխանությունների կողմից. Վահե Հովհաննիսյան

«Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրությունները եւ ձեւավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարեւոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ եւ զավեշտալի։ Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մենք երեւի ժամանակի ընթացքում կհասկանանք։ Փաշինյանի 132 ընկերները հանրային գիտակցության մեջ չեն կիսում պատասխանատվությունը, հանրությունը նրանց մեծ մասին չի էլ ճանաչում։ Սա վտանգավոր վիճակ է թե՛ պետության համար, թե՛ վարչապետի։ «Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից։ Օրինակներից միայն մեկը նշենք. արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները ազատ եւ արդար ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ բոլոր թեկնածուներից ամենաշատ՝ 31 000 ձայն են տվել Սասուն Միքայելյանին, որը երբեւէ չի առանձնացել որպես ինտելեկտուալ օրենսդիր։ Արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները տասնյակ հազարավոր ձայներ են տվել այլ ուժերի ցուցակներում ներկայացված՝ նվազ տառաճանաչ, ոչ վաղ անցյալում այսօրվա գործող իշխանության կողմից «կրիմինալ» որակվող անձանց եւ այլն։ Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական եւ ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել։ Ու ինչքան էլ կրկնենք, թե հզոր ժողովուրդ ենք ու ժողովուրդը էլի հաղթեց, միեւնույն է չի հասկացվում, թե հզորությունը տվյալ դեպքում որտեղ է, եւ հատկապես ո՛ւմ հաղթեցինք։ Արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, եւ որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որեւէ լուրջ միտք չի ձեւակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը եւ կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։ Փոխարենը՝ Նոր Հայաստանում իմ ընկեր (եւ, ի դեպ, կարգին մարդ՝ չնայած մեդիայի ստեղծած կերպարին) Էդուարդ Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան՝ ԲՀԿ ողջ քաղաքական թիմը միասին վերցրած։ Մի դրվագը բացում է շատ փակագծեր։ Տապալումների եւ ձախողումների մեջ պետք չէ կոնսպիրոլոգիա եւ բարդ տեսություններ փնտրել։ Առաջարկում եմ բոլորին՝ մեկ անգամ եւս ուշադիր նայել, թե որտեղ էր քվեարկում Սերժ Սարգսյանը։ Ճակատագրի բերումով՝ նախկին նախագահը նոր գրանցում ունի եւ ստիպված էր քվեարկել նոր վայրում. դա իբր թե մարզադահլիճ էր։ Նայեք պատերին, նայեք դահլիճի վիճակին՝ 21-դարում Հայաստանում այդ վիճակն է՝ երբեւէ չվերանորոգված, չխնամված։ Դա ավելի շատ լքված գոմ էր հիշեցնում, քան՝ հանրակրթական մարզադահլիճ։ Ու հիմա համեմատեք պաշտոնյաների ու օլիգարխների, նրանց ընտանիքների՝ ապրելու եւ մարզվելու պայմանների հետ, ու էլ հարց չի ծագի՝ ինչու այսպես եղավ։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջեւ չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ եւ  գազելային հասարակություն։ Եվ սա իրոք շատ կարեւոր է։ Եվ վերջապես՝ խորհուրդ կտամ առկա իրավիճակը վերլուծելիս հրաժարվել բարդ ձեւակերպումներից՝ էլեկտորալ վարքագիծ, հետհեղափոխական սթրես, գաղափարական վակուում եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է եւ պետք է նկարագրվի շատ ավելի պարզ բառերով ու ձեւակերպումներով։ Հայ  հասարակության սոցիոլոգիան առանձին գիտություն է, որով կարելի էր  հանգիստ, մի քիչ հումորով ու պրոցեսներին անհաղորդ զբաղվել, եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ ադրբեջանա-թուրքական բանակը գտնվում է Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա: Հ. Գ. Սրանք ընտրությունների շուրջ առաջին նախնական  դիտարկումներն են եւ, բացառությամբ առաջին եւ վերջին կետի, առանձնապես վտանգներ չեն պարունակում։ Իսկ այլ խորքային վտանգների, ռիսկերի եւ անելիքների մասին պետք է շատ ավելի լուրջ խոսել, ինչն անպայման առաջիկայում կանենք։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am