Պուտինն աղմկոտ լռություն է պահպանում

Ոմանց համար զարմանալի, իսկ ոմանց համար էլ հասկանալի է այն, որ Մոսկվայից որևէ պաշտոնական արձագանք դեռ չկա Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Պուտինն աղմկոտ լռություն է պահպանում,ինչը շատ կոնկրետ բան է նշանակում և մտահոգիչ է, քանզի դա ցույց է տալիս, թե որքան մեծ է անվստահությունը Հայաստանի նկատմամբ ու որքան քիչ է հարգանքը հայաստանյան իշխանությունների հանդեպ՝ հակառակ Փաշինյանի ջանքերի ու պնդումների: Պարզ է, որ մի օր կամ մի առիթով Պուտինը կշնորհավորի Փաշինյանին, բայց դա կլինի արարողակարգային ու ձևական մի բան, այլ ոչ թե բարեկամական: Արևմտյան բոլոր հիմնական կենտրոններից դրական շեշտադրմամբ արձագանք կա: Բոլորն էլ շնորհավում են Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ ու պատրաստակամություն հայտնում աշխատել նրա հետ: Բայց արի ու տես, որ մեր գլխավոր ռազմավարական դաշնակցից ձեն-ձուն չկա: Ձեն չկա նաև Մինսկից, Աստանայից, Բիշկեկից ու Դուշանբեից: ԵԱՏՄ և ՀԱՊԿ տիրույթից ու հատկապես Մոսկվայից տաք հետքերով շնորհավորանքի բացակայությունը շատ կոնկրետ մեսիջ է առ Նիկոլ Փաշինյան: Դա, թերևս, պայմանավորված է ինչպես միջտեսակային (ԵԱՏՄ-ում և ի դեպ նաև՝ Արևմուտքում, ընդունելի չէ «փողոցից մարդու» տեսակը պետության ղեկին, առավել ևս երբ այդ «փողոցայինը» գալիս է ու սկսում պետությանը վերաբերվել որպես տնամերձ բոստան) ու համակարգային խնդիրներով (Մոսկվային դուր չի գալիս, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից ազդեցիկ ուժ չկա, իսկ Փաշինյանի «արցունքներին» Մոսկվայում չեն հավատում), այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությամբ: Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Ինչպես հայտնի է, Պուտինը հրապարակավ բազմիցս հայտարարել է, որ կան պետության նախկին ու ներկա ղեկավարներ, որոնք իր մտերիմ ընկերներն են: Խոսքը մասնավորապես Իտալիայի նախկին վարչապետ Բերլուսկոնիի,Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի ու Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի մասին է: Ռուսական կողմը Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններին ընդգծված չեզոքություն պահեց՝ պաշտոնապես հայտարարելով, որ չի միջամտելու դաշնակից Հայաստանի ներքին գործերին: Փոխարենը Հայաստանից Մոսկվան ստացավ ՀԱՊԿ-ի գլխին բերած խայտառակությունը և հակառակ վենդետաներ չլինելու խոստման՝ Քոչարյանի կալանավորումը, ինչը Պուտինն ընկալել է որպես մարտահրավեր թե՛ անձնական մակարդակում, թե՛ համակարգային առումներով: Թե ինչ ռեակցիա կլինի այդ մարտահրավերին, դժվար է ասել: Առայժմ բավարարվում են Փաշինյանին (իմա՝ Հայաստանին) անկյունում նստացնելով կամ ղեկավարների շարքում ամենավերջին տեղը հատկացնելով, իսկ թե ինչ է հաջորդելու դրան, կարելի է կռահել: Թե ինչո՞ւ էր պետք անձնական մտասևեռումների պատճառով թշնամանալ ռազմավարական դաշնակցի հետ, միայն Փաշինյանը կիմանա, մեկ էլ՝ հոգեվերլուծաբանները (չէինք ուզենա մտածել, որ Փաշինյանի վարքագիծը գեոպոլիտիկների ուսումնասիրման առարկա է): Մոսկվայից Փաշինյանին Քոչարյանի պահով սկզբում արտգործնախարար Լավրովիշուրթերով հասկացրեցին (մինչև այդ թեման շոշափվել էր Փաշինյան-Պուտին փակ հանդիպման ընթացքում), հետո արդեն Պուտինն անձամբ շնորհավորեց Քոչարյանին ծննդյան կապակցությամբ: Բացի այդ՝ ՌԴ քաղաքական դաշտի ազդեցիկ գործիչ ու Պուտինի թիմակից Զատուլինը Երևանում հիմնադրված «Լազարևյան ակումբի» աշխատանքները փաստացի վերածեց Քոչարյանի պաշտպանության միջոցառման, իսկ նրա կալանավորումից հետո նույն Զատուլինը շատ կոշտ արտահայտվեց կալանավորման փաստի առիթով: Ու չնայած այդ ամենին՝ Քոչարյանին կալանավորում են: Այդքանից հետո պարզ է, որ Կրեմլը ոչ միայն չի շտապում շնորհավորել, այլ նույնիսկ չի նկատում ընտրությունները. ռուսական հեռուստաալիքները գործնականում չեն անդրադարձել հայաստանյան ընտրություններին, իսկ թերթերն ու համացանցը հեղեղված են հակափաշինյանական գնահատականներով: Բոլորի մոտ կարմիր թելով անցնում է Պուտինի լռության ու Քոչարյանի կալանավորման ուղիղ կապի մասին գնահատականը: Մասնավորապես՝ Կրեմլի ազդեցության տակ գտնվող «Նովայա գազետան» բառացի է գրել այդ մասին: «Надо отметить, что поздравлений с победой из Кремля Пашинян так и не дождался. Возможно, это связано с арестом второго президента Армении Роберта Кочаряна, которого связывает с Владимиром Путиным многолетняя дружба» («Հարկ է նշել, որ Կրեմլից Փաշինյանն այդպես էլ հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ չստացավ: Հավանաբար դա պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ում հետ Վլադիմիր Պուտինն ունի երկար տարիների ընկերական հարաբերություններ»),-նշված է ռուսական թերթի վերլուծականում: Ժողովրդական լեզվով ասած՝ ուղիղ խոսքն էշին են ասում: Հարցն այն չէ, որ մեր կյանքի նպատակը պետք է լինի Պուտինից շնորհավորանք ստանալը կամ չստանալը: Հարցն այն է, որ մեր այս բարդ տարածարջանում, Ղարաբաղի հետ կապված զարգացումներում ու սպասվող լարված շրջանում մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք ու հատկապես ՌԴ-ի հետ կարողանանք ճիշտ աշխատել, այլ ոչ թե ներքին կապրիզներով պայմանավորված արտաքին դաշտում մնանք մենակ ու հնարավորություն տանք մեր թշնամիներին, մասնավորապես՝ Ադրբեջանին օգտվել մեր կոպիտ սխալներից ու սեղմել մեր շուրջ օղակը: Եթե Նիկոլ Փաշինյանի համար անձնական վրեժը, քաղաքական վենդետան, սեփական շահն ու «գըմփ-գըմփ-հո՛ւ» ոճի ներքին որոշումներն ավելի կարևոր են, քան Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ապա թող «կրուտիտներ» չլինեն, թե բա Սասուն Միքայելյանըպարզապես սխալ է ձևակերպել իր միտքը: Սասունը ասել է այն, ինչ անում է Փաշինյանը: Իրենք մտածում են այդպես, թե ոչ, արդեն էական չէ: Փաշինյանի քայլերը ցույց են տալիս, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» և դրա հետ կապված վենդետաներն ավելի մեծ արժեք են, քան Արցախի ազատամարտը: Նրանք, ամենայն հավանականությամբ, այդպես չեն մտածում, բայց այդպես է ստացվում: Արդյունքում կարող են տուժել և՛ Հայաստանը, և՛ Արցախը: Մեկ բան ենք ուզում անպայման զգուշացնել. բոլորն էլ պետք է իմանան, որ մեր զույգ պետությունների համար խնդիրների առաջացման ու հնարավոր կորուստերի դեպքում պատասխանատվությունը լինելու է շատ դաժան ու չի ունենալու հայցային վաղեմություն,իսկ քաղաքական անմեղսունակությունը չի համարվելու որպես մեղմացուցիչ հանգամանք: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am