Ընտրություններն ավարտվեցին խնդիրները մնացին. Պոպուլիզմ եւ իրականություն

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն։ Խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին, որն էլ կձեւավորի կառավարության կաբինետը։ Թե նախկին կառավարության անդամներից ովքեր տեղ կգտնեն նոր կաբինետում, ցույց կտա ժամանակը։ Մի բան փաստ է, որ նախորդ կառավարության գործունեությունը, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում, դժվար է արդյունավետ համարել։ Կարճատեւ աշխատանքի ընթացքում այն աչքի ընկավ խնդիրների վերաբերյալ իր անտեղյակությամբ, անփորձությամբ, ոչ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Կառավարության գործունեությունը ոչնչով չտեղավորվեց ժամանակին տրված խոստումների մեջ։ Չհաջողվեց որեւէ դրական փոփոխություն կատարել սոցիալական կյանքում։ Նախորդ կառավարությունն առանձնացավ տնտեսական գործընթացները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու մոլուցքով՝ հաշվի չառնելով դրա հնարավոր ծանր հետեւանքները։ Հայաստանի տնտեսությունը երբեւէ այնպիսի անտարբերության մատնված չէր եղել, ինչպես իշխանափոխությունից հետ։ Տնտեսական կյանքը կարծես կանգ էր առել։ Իր գործունեության ընթացքում կառավարությունը հնարավոր ամեն ինչ արեց տնտեսությունը խնդիրների առջեւ կանգնեցնելու համար։ Որքան էլ զավեշտալի է, դա նրան հաջողվեց։ Ի հայտ եկած ռիսկերը ստիպեցին շատերին ձեռնպահ մնալ իրենց տնտեսական մտադրությունների իրականացումից։ Հարցականի տակ հայտնվեցին մի շարք ներդրումնային նախագծեր, այդ թվում՝ արդեն ավարտական փուլում գտնվող։ Այս պայմաններում պատահական չէր, որ չնայած կառավարության հորդորներին, այնուհանդերձ դադարեցին դրսից ներդրումներ գալ Հայաստան։ Մինչդեռ իշխանափոխությունից առաջ խոսվում էր ներդրումային բում ապահովելու մասին։ Ընտրությունների շրջանում հայտարարվեց որոշ ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ Նույնիսկ ստորագրվեց հուշագիր Հայաստանում ռուսական մի ընկերության կողմից ավելի քան 300 մլն դոլարի ներդրումներ կատարելու՝ սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, ինչպես նաեւ ապակի արտադրելու մասին։ Բայց շուտով պարզվեց, որ խոսքը մի ընկերության մասին է, որը զբաղվում է շինարարական բիզնեսով եւ ունի շատ համեստ ֆինանսական ու տնտեսական հնարավորություններ։ Ու դեռ հարց է, այդ ներդրումները կլինե՞ն, թե՞ գործ կունենանք նախընտրական հնարքի հետ։ Անկախ ամեն ինչից՝ փաստ է, որ նախորդ կառավարության գործունեության յոթ ամիսների ընթացքում տնտեսական կյանքը Հայաստանում կտրուկ նահանջ ապրեց։ Տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում ակտիվության տեմպը ընկավ, առանձին դեպքերում նույնիսկ անկում գրանցվեց։ Տարվա առաջին կեսին արձանագրված 8,3 տոկոս աճից հետո՝ 2018թ. ընթացքում ակնկալվում է ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական աճ։ Ինը ամիսների տվյալներով բյուջեի կատարողականը 28 մլրդ դրամով նույնիսկ զիջեց ճշգրտված պլանը։ Բոլոր հիմքերը կան ասելու, որ տարեվերջին տարբերությունը շատ ավելին կլինի։ Սոցիալական ոլորտում նախկին կառավարությունը չկարողացավ որեւէ էական առաջընթաց ապահովել։ Աշխատավարձերը իշխանափոխությունից հետո չփոխվեցին, թոշակները եւս մնացին նույնը։ Ընդհակառակը գնաճային դրսեւորումները, հատկապես որոշ ապրանքների գների զգալի բարձրացումը մեծացրեց սոցիալական ճնշումը։ Տեղին-անտեղի մարդկանց տրվել են բազմաթիվ խոստումներ։ Մինչ օրս հաջողվել է տարբեր պատճառաբանություններով խուսափել դրանց կատարումից։ Այսուհետ շատ ավելի դժվար է լինելու։ Եկել է կատարելու ժամանակը։ Ինչպե՞ս է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող նոր կառավարությունը դուրս գալ այդ ամենի տակից, կերեւա գործունեության ծրագիրը ներկայացնելուց հետո։ Անորոշ խոստումները, որոնք կային նախորդ կառավարության ծրագրում, այլեւս չեն կարող բավարարել հասարակությանը։ Մարդիկ սպասում են կոնկրետ արդյունքների։ Կառավարությունն այս փուլում խնդիր ունի կանգնեցնել նախ եւ առաջ տնտեսության հետընթացը, թեպետ խոստացել է իրականացնել տնտեսական հեղափոխությունն ու թռիչքաձեւ աճը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am