Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն կա նրանից

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն հատկապես Հանրապետական կուսակցության ներսում: Խնդիրը միայն դառը հիասթափությունը չէ, որ այս ուժը խորհրդարան չի անցել: Հարցն այն է, որ մեր ունեցած տեղեկություններով, կարծիքների լուրջ բախում է եղել ընտրությունների արդյունքներն ընդունել–չընդունելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի որոշ գործողությունների հետ կապված: Իհարկե, արդեն պարզ է, որ ՀՀԿ–ականները չեն բողոքարկի: Սակայն մի քանի հանրապետականներ պնդել են, որ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները: Բացի այն, որ նրանք որոշակի կասկածներ ունեն, միևնույն ժամանակ նրանց համոզմամբ՝ դրանով մի քանի խնդիր կլուծեն հատկապես «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով. առաջին հերթին՝ ինչպես Փաշինյանն էր իրենց հետ վարվում, այնպես էլ իրենք կվարվեն: Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ բարդ է լինելու որոշակի փաստեր ներկայացնել, որոնք փոքրիշատե համոզիչ լինեն: Ինչպես երեկ նշել է Դավիթ Հարությունյանը, «տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»: Մյուս կողմից, ՀՀԿ–ի մեր աղբյուրները պնդում են, որ մի շարք հանրապետականներ խուլ դժգոհություն ունեն Սերժ Սարգսյանից, ով, նրանց համոզմամբ, փաստացի տապալեց կուսակցությունը՝ ապրիլին առաջադրվելով որպես ՀՀ վարչապետ, այս ընտրություններին էլ ցուցակի մեջ միանձնյա որոշմամբ ընդգրկելով Դավիթ Շահնազարյանին ու Արտաշես Գեղամյանին, ավելին՝ նրանց ակտիվորեն ներգրավելով քարոզարշավի մեջ: Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում իսկապես դրվի կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am