«Էդ հեգնողներին ուղղակի ասեք, որ իրենք անդաստիարակ եւ անմակարդակ մարդիկ են». Մենուա Հարությունյան

Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Մենուա Հարությունյանն ասել էր, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է, ու ընտրություններից հետո մամուլում, սոցցանցերում հեգնում են, որ ՀՀԿ կենտրոնական հարձակվողը Սյունիքի մարզում ստացել է ընդամենը 353 ձայն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանը մեր հարցին՝ այդ 353 ձայնը ձեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ՝ որպես կենտրոնական հարձակվող՝ պատասխանեց. «Յուրաքանչյուր քվե է ինձ բավարարում, ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ձայն են տվել: Սյունիքում բոլորը կփաստեն, որ ես այնտեղ կոչ եմ արել ՀՀԿ-ին քվեարկել, ՀՀԿ-ի քարոզն եմ արել եւ ՀՀԿ-ն Սյունիքի մարզում մոտ 3000 ձայն է ստացել: Բացի այդ, եթե ՀՀԿ-ն Սյունիքի մարզում քիչ ձայն է ստացել, դա ոչ թե իմ գնահատականն է, այլ ՀՀԿ-ի նախկին թիմի, ովքեր տարիներ շարունակ այնտեղ աշխատել են: Եթե նրանք լավ աշխատած լինեին եւ ժողովուրդը նրանց նկատմամբ սիմպատիա ունենար՝ կընտրեին ՀՀԿ-ին: Այն մթնոլորտը, որը կար Սյունիքում իմ գնալու օրերին, եթե այդքան ձայն էլ մենք ստացել ենք՝ վատ չէ»: Հարցին՝ սոցցանցերում ձեր ստացած ձայների մեջ նաեւ ձիու գործոնն են տեսնում, կա՞ այդ 353 ձայնի մեջ ձիու գործոնը՝ Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Էդ հեգնողներին ուղղակի ասեք, որ իրենք անդաստիարակ եւ անմակարդակ մարդիկ են: Սյունեցին էն տեսակը չի, որ ձիու գործոնով ընտրություն կատարի: Սյունեցին վերլուծում է եւ գնում է գիտակցված ընտրության: Իհարկե, կան էյֆորիայի մեջ գտնվողներ, բայց նրանք հաստատ գնացել, Նիկոլին են քվեարկել: Ինչ վերաբերում է ձիուն, ես փորձեցի նախկին վարչապետի խոսքով ասած՝ դրայվ մտցնել այս գորշ եւ ճվճվալու, վախի մթնոլորտում անցնող քարոզարշավի մեջ, բայց իրականում այդ ձիու նկարի մեջ կար լուրջ խորհուրդ, ես մի քանի անգամ բացատրել եմ: Ես փորձել եմ մեր սյունեցի եւ ոչ միայն սյունեցի երիտասարդներին տեսլական տալ, որ առօրեական խնդիրներից զատ, փողոցներ փակելով իշխանության ձգտելուց զատ, որպես երիտասարդ սերունդ, պետք է ունենանք նաեւ ազգային գաղափարներ: Կարծում եմ, դրանում որեւէ վատ բան չկա»: Մենք նաեւ հարցրեցինք՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է «Մերժիր Նիկոլին» շարժում սկսելու մասին, այդ շարժումն ապագա ունի՞ ըստ ձեզ՝ Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած չգիտեմ, տեղյակ չեմ, որ որոշում է կայացվել նման շարժում ձեւավորելու, բայց ես կարծում եմ՝ լավ, թե վատ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ է ու ժողովրդին տված իր խոստումները պետք է կատարի, խոստացած թռիչքաձեւ տնտեսական աճն ապահովի եւ մարդկանց կյանքի որակը փորձի փոխել: Եթե նա իր խոստումները չկատարի, իհարկե, քաղաքական դաշտում ձեւավորվելու է պայքարի ալիք: Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այսօր ձեւավորվել է անդեմ խորհրդարան, որտեղ իրական ընդդիմություն չկա, այս պայմաններում խորհրդարանից դուրս են մնացել իրական ընդդիմադիր ուժերը ու այդ ուժերը խորհրդարանից դուրս ձեւավորելու են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ ցանկացած ձեւաչափ: Թե ինչ ձեւաչափ՝ ես չգիտեմ, բայց ես դեմ եմ փողոցային պայքարով ցանկացած իշխանափոխության, ես կարծում եմ, որ դա մեր երկիրը լավ տեղ չի տանում: Կարելի է  դուրս գալ փողոց, ինչ-որ հարցեր առաջ քաշել, բայց անընդհատ փողոցով փորձել իշխանափոխության հասնել՝ դա մեր երկիրը թուլացնելու է»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am