Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. Նարինե Մկրտչյան

  • 2018թ. դեկտեմբերի9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց,
    որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է
    Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար:
    Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝
    իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները,
    որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական
    համակարգի կայացումը:
    Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում
    են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները.
    մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, մյուս կողմից՝ ցուցաբերելով
    մեծ վստահություն նոր իշխանությունների հանդեպ:
    Միաժամանակ, ընտրություններն ի ցույց են դնում նաև
    հասարակության և պետական կառավարման խորքային արատները:
    Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է.
    ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական
    միավորներին: Այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների
    գործունեության խորքային բացթողումների մասին: Ընտրություններն
    անցկացվեցին ծայրահեղ կարճ ժամկետում և հապշտապ, ինչի
    հետևանքով նախկին վարչակարգից մնացած քաղաքական ավերակների
    վրա նոր, կենսունակ քաղաքական դաշտ չձևավորվեց:
    Ըստայդմ՝ ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝
    առանց իրական և կենսունակ ընդդիմության: Խորհրդարան անցած
    կուսակցությունները ընտրարշավի ընթացքում չներկայացրեցին լուրջ
    քաղաքական ծրագրեր և Հայաստանի զարգացման իրենց տեսլականը:
    Այս փաստը հիմք է տալիս պնդելու, որ նոր խորհրդարանում լուրջ և
    կարևոր հարցերի շուրջ ընդդիմություն չի լինի:
    Դիտարկելով համամասնականև վարկանիշային ցուցակների
    կազմերը՝ հարկ է արձանագրել, որ հայկական հեղափոխությունը
    տեղապտույտ է տալիս: Այս ամենը գալիս է հաստատելու, որ
    Հայաստանում նոր քաղաքական համակարգը զուրկ է լինելու
    գաղափարներից, նպատակներից: Մինչդեռ հետհեղափոխական
    խորհրդարանը պետք է դառնար քաղաքական գործընթացների
    դրոշակակիրը:
    Քաղաքացիական հասարակության ևքաղաքական օրակարգի
    ձևավորման, փոփոխությունների իրականացման հետագա
  • պատասխանավությունը և առաքելությունը պետք է ստանձնեն
    խորհրդարանից դուրս գտնվող, ժողովրդավարության արժեքներին
    նվիրված քաղաքական ուժերն ու գործիչները: Նման լայնածավալ
    աշխատանքը պահանջում է միասնական գաղափարական հենք,
    քաղաքական և կազմակերպչական քայլեր:
    Նկատի ուենանալով խնդրի կարևորությունը՝ անհրաժեշտէ
    նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ,
    որոնց կազմակերպչական գործառույթը պատրաստ եմ ստանձնել:
    Հանուն Հայաստանի քաղաքական ներկայի և ապագայի,
    քաղաքացիական հասարակության կառուցման՝ ժողովրդավարական
    ուժերի ու գործիչների միասնականությունն այլընտրանք չունի:
    ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
    ՄԱԱ նախագահ
    ԵՊՀ դասախոս
    11.12.2018թ.
    ք. Երևան

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am