Խուլիգանություն կատարելու և կողոպուտի համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականուը՝ Սերժուլիկ,-խմբ) գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Վահե Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը․ «Սերժ Վարդանյանի նկատմամբ թույլատրելի ճանաչվեց 2 մլն դրամ գրավը, որը վճարել են հարազատները»,-ասաց փաստաբանը
Նշենք՝ Սերժ Վարդանյանի առնչությամբ դատարանում քննվում է երկու քրեական գործ․ մեկը 2017թ․ «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության և կողոպուտի դեպքով, երբ Վարդանյանը Երևանի Հր.Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան:
Վարդանյանը կալանավորվել էր և այսօր ազատ է արձակվել հենց այս գործով:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը