Մահապարտ եղբայրների մասին տեղեկացված են եղել նախապես
ՀԴԲ-ն Բակրաուի մահապարտ եղբայրների հանցավոր անցյալի մասին Նիդերլանդների իշխանություններին տեղեկացրել է Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունից 6 օր առաջ, որը հավանաբար նրանք են իրագործել: Այս մասին հայտնում է La Libre Belgique-ն: Նիդերլանդների արդարադատության նախարար Արդ վան դեր Սթերն ազգային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի առջև ելույթ ունենալիս հայտնել է, որ ոստիկանությանը տեղեկություն է փոխանցվել, որ Բակրաուիները կապված նե հանցավորության և ծայրահեղականության հետ: Այդ տվյալները ստանալու հաջորդ օրը Նիդերլանդները կապվել է բելգիական իրավապահ մարմինների հետ: Պարբերականը նաև հիշեցնում է, որ սկզբում Թուրքիայի իշխանություններն Իբրահիմ Բակրաուիին արտահանձնել են ոչ թե Բելգիա, այլ հենց Նիդերլանդներ:
