Գոռում էր՝ փրկեք… նոր մանրամասներ Ստեփանավանի ողբերգական դեպքից/տեսաշար/

Հայկական ժամանակը գրում է. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով տան միակ փրկված 26-ամյա Դավիթ Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան Երեւանից ժամանած ռեոնոմոբիլով տեղափոխում են Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանավանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ռաֆիկ Յիրիցյանը. «Ժամը 6:40-ին է կանչ գրանցվել, տեղում այրվածքներով 3 մահացած է հայտնաբերվել, մյուս տուժածը քաղաքացիների ուժերով ու մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մարմնի 30-40 տոկոսն այրված է: Կատարվել են համապատասխան միջոցառումներ, կազմակերպվել է նրա Երեւան տեղափոխելը»: Հարեւանների պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5-ի սահմաններում. «Պապաս Դավիթի ձայնից է արթնացել, գոռում էր՝ փրկեք, միայն ծուխ ենք տեսել, զանգեցինք շտապօգնություն ու փրկարարներին, Դավիթը պատուհանից կախված էր, ջարդել էր ապակին, ու օգնություն էր կանչում»,- պատմեց հարեւանը: Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով նշված տանը հայտնաբերվել են բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վեհանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Հրդեհի վարկածները տարբեր են՝ հոսանքի տատանումից մինչեւ փայտի վառարան: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am