Պարզապես ՀՀԿ-ն մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ

Հետընտրական հարցեր Ընտրություններն ավարտվել են, բայց մի քանի «միամիտ» հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեին քարոզարշավի փուլում ու այդպես էլ չտրվեցին, արժե հնչեցնել նաև հիմա: Այդ հարցերն այժմ պետք է ընկալել որպես հռետորական, բայց եթե քաղաքական ուժերը կտան կոնկրետ պատասխաններ, ապա ավելի լավ: Չեն տա՝ շատ ավելի լավ: Եվ այսպես հարցերը. 1.Պաշտոնապես հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն ամենաշատն է գումար ծախսել քարոզչության փուլում՝ 268.590.708 դրամ կամ ավելի քան կես միլիոն դոլար: Սա պաշտոնապես: Իսկ ոչ պաշտոնապես նույնիսկ ոչ մասնագիտական աչքի համար տեսանելի էր այն միլիոնավոր դոլարների ծախսերը, որ արվում էր «Իմ քայլի» համար: Որտեղի՞ց այդ գումարը փողոցից եկած և բիզնես չունեցող տղաների ու աղջիկների մոտ: Կարո՞ղ է Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր հյուրանոցը պետությանը նվիրելու պատրաստակամությունից զատ նաև այլ բան այլ տեղ է «կամովին» նվիրել, բայց այդ մասին չի հայտարարվում: Կարո՞ղ է Լֆիկ Սամոն հպարտ քաղաքացի ու սեփականատեր հռչակվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամավճար է մուծել: Ի՞նչ իմանանք: Համենայնդեպս նույն Սամվելը Մալաթիայում ու Շենգավիթում աշխատում էր Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ու աներձագի օգտին: Իսկ կարո՞ղ է հպարտ քաղաքացի դարձած մյուս գործարարները, որոնց դիմում են Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին փող հատկացնելու համար, ձեռքի հետ նաև «Իմ քայլը» դաշինքի համար են պատահաբար փող փոխանցում: Թափանցիկությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսող Փաշինյանի մոտ որտեղի՞ց այդքան արագ հայտնվեց այդքան մեծ գումար: Չէ՞ որ ընդամենը մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը, որի մաս էր կազմում նաև Փաշինյանի ՔՊԿ-ն, անհամեմատ քիչ գումարի էր տիրապետում (Բ26-ից աջակցում էին «Ելք»-ին, բայց ֆինանսապես շատ երես չէին տալիս) քարոզչության փուլում ու համեստ քարոզ էր իրականացնում՝ որպես բեմ ընտրելով ավտոտնակի տանիքը կամ զիբիլանոցը: Ու հիմա հենց Փաշինյանը եկավ իշխանության, անմիջապես գումարները հոսեցին վարար գետի պես: Որտեղի՞ց: Միայն թե չասեք, թե բա հանգանակություն արեցինք ու լիքը փող եկավ: Նման հեքիաթները միգուցե ճշմարտանման թվան հնդկական սերիալը քաղաքական սերիալով փոխարինած զոմբիների համար, բայց ոչ լուրջ մարդկանց: 2.Շատ թանկ քարոզ է իրականացրել նաև Բ26-ի «Ելք» նախագծի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան» սրտաճմլիկ ու բարձրագոչ անունը կրող կուսակցությունը: Պաշտոնական մասով ծախսը կազմել է 51.105.391 դրամ կամ ավելի քան 105 հազար դոլար: «Կլասիկ» քաղաքական գործիչ ինքնահռչակված Էդմոն Մարուքյանին, ով իր իսկ ձևակերպմամբ բիզնեսով չի զբաղվում, որտեղի՞ց 100 հազար դոլար: Ընդ որում՝ դա միայն երևացող մասն է: Իրականում «Լուսավորը» ՔՊԿ-ի պես «մութ» գումարներ է ծախսել, որոնց չափերը կրկին միլիոնավոր դոլարների են հասնում: Որտեղի՞ց: Էդմոն Մարուքյանը եթե «կլասիկ» է, ապա ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հաճախորդ: Նախկինում Սերժ Սարգսյանի հաճախորդն էր, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի (ճակատագրի հեգնանքն այն է, որ Փաշինյանը 2017-ին հենց Մարուքյանի շնորհիվ հայտնվեց խորհրդարանում): Երկուսի մոտ էլ Մարուքյանն ընդդիմադիր է աշխատել և ուզում աշխատել, բայց քանի՞ չորքոտանի կա մեզանում, որ հավատա, թե «կլասիկ» Մարուքյանըընդդիմություն է: Մարուքյանի վրա դրված է ԲՀԿ-ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին «փչացնելու» ֆունկցիա, ինչը նա հաճույքով կկատարի որպես «կլասիկ» հաճախորդ: 3.Թող զարմանալի չթվա, բայց խորհրդարան անցած ուժերից ամենալեգիտիմ փողը ծախսել է ԲՀԿ-ն, քանզի հայտնի է դրա աղբյուրը՝ Փաշինյանի կողմից սեփականատեր հռչակված Գագիկ Ծառուկյանի միլիոնները: Մյուսների մասով չկա հստակ պատասխան, թե որտեղից այդ գումարները, թեև ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե ինչու՞ ՀՀԿ-ին չէր կարելի անել այն, ինչն այժմ անում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի մեծ ծավալներով ու շատ ավելի բարձր տեմպով: . . . Էլի հարցեր կան, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Պատասխան չենք ակնկալում: Ակնկալում ենք, որ ամեն մի ընտրող ինքն իրեն այս հարցերը տա ու փորձի պատասխան գտնել, բայց ապուշի պես չասի, թե բա լավ են անում, բա ինչի՞ ՀՀԿ-ի ու Սերժի ժամանակ չէիք խոսում: Ասեմ, որ խոսում էինք, կարելի է մտնել արխիվ ու նայել: Ի դեպ, երբ մենք Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ խոսում էինք, «Ելքի» մաս կազմած բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հաճախորդներն էին ու իրենց համար վայելում էին նախորդ ռեժիմի նետած փշրանքները և մանդատները: Պարզապես ՀՀԿ-ն մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ, ընկավ իր իսկ փորած փոսը ու արդյունքում երկվա լրբերը դառան սրբեր: Հայկ Ուսունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am