Ստեփանավանի հրդեհից մահացած ընտանիքի մայրը ուսուցչուհի էր/տեսաշար/

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում հրդեհից ընտանիք է կործանվել, նաև՝ անչափահաս տղա: Ընտանիքի մայրը մինչերկրաշարժյան Ստեփանավանի քարաշեն շենքում մեր հարևանուհին էր, ներկայումս ուսուցչուհի էր, նրա հետ տանը գտնվել են նրա դուստրը, թոռը, որդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Գոհար Քալաշյանը։ «Վերջինս հիվանդանոցում է, տա Աստված, որ փրկվի... Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի ողբալի վիճակի մասին բոլոր ահազանգերը նախկին իշխանությունները ականջի հետև են գցել: Բայց այդ թաղամասի յուրաքանչյուր շենք՝ արդեն իր ժամանակն ապրած, կիսափտած, կիսաքանդ է, որտեղ բնակիչները հիմնականում վառարաններ են վառում, ահա՝ յուրաքանչյուր շենքը մի լուցկու տուփ է հիշեցնում, ամեն պահ կարող էր ողբերգություն տեղի ունենալ, ու...տեղի ունեցավ: Մարդիկ իրենց կյանքով են հատուցում նախորդ իշխանությունների անհոգի վերաբերմունքի համար, քանի որ այդ թաղամասի շենքերի կործանումը չտեսնելու էին տալիս՝ անօթևանների նոր քանակություն ի հայտ չբերելու համար: Այդ թաղամասը կառուցված է ռուսների կողմից, մարդկանց բնակարաններ էին հատկացվել՝ ժամանակավոր, բայց բոլոր փաստաթղթերում ու պետական բոլոր զեկույցներում ներկայացվել է, թե այդ մարդկանց պետությունը ապահովել է բնակարաններով: Հետագայում իշխանության եկած հանրապետականների օրոք, երբ Աշոտաբերդի շենքերն այլևս պիտանի չէին բնակության համար, բնակիչների բազմաթիվ բողոքները, ահազանգերը մնացել են ձայն բարբառոյ հանապատի: Միակ պատասխանն էր՝ Աշոտաբերդը ոչ մի ծրագրում ընդգրկված չէ, ֆինանսավորում չկա: Ահա և՝ պատասխանը: Մի ամբողջ ընտանիքի կործանում: Ամբողջ թաղամասը գտնվում է համանման իրական վտանգի մեջ, ամեն պահի կարող է նոր ողբերգություն պայթել, նոր կյանքեր կարող են խլվել՝ Աշոտաբերդ կոչվող աղետի գոտում: Այո, դեկտեմբերի 7-ին խոսվեց Աղետի գոտու խնդրիրների մասին, ներողություններ հնչեցին, բայց որ Ստեփանավանն էլ է աղետի գոտու մեջ, որ իրական ընտանիքներ կան, որոնք փայտաշեն փտած շենքերում են ապրում, նույնն է թե՝ տնակներում, ու ամեն վայրկյան կարող են զոհ գնալ փլուզման կամ հրեհի կամ այլ աղետի, ընդհանրապես չհիշվեց, անգամ՝ Ստեփանավանի իշխանությունների կողմից: Աղետի գոտին ստեփանավանյան այս ընտանիքի ողբերգությամբ ճչում է բոլորիս երեսին. Աղետի գոտի ասելով՝ նաև այլ տուժած բնակավայրերը մտաբերեք ու տեսեք իրական աղետալի պայմաններում ապրող իրական մարդկանց, որոնք վաղը միգուցե ինչ-ինչ իշխանավորների կոռուպցիայի, անհոգիության, անտարբերության կամ թալանի պատճառով այսօր հատուցում են կյանքով: Իմ խոր ցավակցությունը՝ մահացածների հարազատներին՝ իմ հարևաններին, ու ապաքինում, անպայման ապաքինում հիվանդանոցում գտնվող Դավիթին: Ես ահազանգ եմ հնչեցնում, ԱՀԱԶԱՆԳ՝ վտանգի մեջ գտնվող մի ամբողջ թաղամաս մարդկանց՝ երեխաների, երիտասարդների, կանանց ու տղամարդկանց անունից....»,- ասված է նրա գրառման մեջ։    

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am