ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում. հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան

«Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին:
«ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին մտահոգություններ բարձրացնող, ինտելեկտուալ ունակություններն ի ցույց դնող, քաղաքական մշակույթի նոր նշաձող սահմանող երիտասարդ, ամբիցիոզ, փորձառու, խելացի թիմին, որն ունի արժեքներ, հավատամք, որին անդավաճան մնաց»,- ասաց նա: Նա նշեց, որ ընտրարշավը ինտեսիվ, լարված, հյուծող էր: «Ես հասկանում եմ՝ մեզ սատարող մարդիկ գուցե մի քիչ հիասթափված են արդյունքներից, բայց քաղաքական պայքարը չի սահմանափակվում ԱԺ դահլիճով, և ՀՀԿ-ն նորացված, թարմացված, լիցքավորված, համալրված, իր քաղաքական ծանրակշիռ դերակատարությունը ունենալու է»,- ասաց նա: Արմեն Աշոտյանը ամեն դեպքում նկատեց, որ ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք չորրորդն են: «Մենք մեր տեղը ամրապնդեցինք քաղաքական դաշտում՝ անկախ նրանից՝ մենք անցել ենք խորհրդարան, թե ոչ: Հաջողություն եմ մաղթում նորընտիր ԱԺ բոլոր պատգամավորներին՝ և՛ նախկին գործընկերներին, և՛ նրանց, որոնք առաջին անգամ են մուտք գործելու խորհրդարան, դուք ունենալու եք մեծագույն պատասխանատվություն: Այսօրվա իշխանությունները մնացին մեն-մենակ դեմ հանդիման Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների հետ, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովին, Կառավարությանը այս մարտահրավերներին դիմակայելու և մեր պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրները լուծելու համար»,- ասաց նա: Արմեն Աշոտյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր Կենտրոն, Էրեբունի և Նորք Մարաշ վարչական շրջաններում քվեարկել են իրեն. «Հոգի առ հոգի ուզում եմ գրկել ու ասել, որ երախտապարտ եմ ինձ համար գուցե անսպասելի, բայց, այդուհանդերձ շատ պարտավորեցնող մեծաքանակ ձայների համար: Դուք ապացուցեցիք, որ սկզբունքային քաղաքական գործիչներն ունեն պահանջարկ, որ դուք կարող եք վստահել մարդկանց, ում գուցե ամիսներ կամ շաբաթներ առաջ չէիք սիրում, իսկ այսօր նրանց հետ որոշակի քաղաքական հույսեր եք կապում,-ասաց նա և նշեց, որ իր համար յուրաքանչյուր քվե մեկը տասի հարաբերակցության է, ուստի տասնապատիկ շնորհակալ եղավ յուրաքանչյուր քվեի համար: «Ես շատ ավելի քվե ստացա, քան բազմաթիվ քննադատներ, որոնք ասում էին, որ մեր հարազատները չեն քվեարկի մեր օգտին: Ես ունեցա 2396 բացահայտված հարազատ այս ընտրատարածքում և վստահ եմ՝ հազարավոր դեռևս չբացահայտված հարազատներ: ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում, լինելով ազգային, պահպանողական, ինտելեկտուալ քաղաքական ուժ՝ մենք ունենք առաքելություն, այդ առաքելությունը իրականացնելու ենք՝ անկախ նրանից, թե որտեղ կլինենք՝ Բաղրամյան պողոտայի նստավայրո՞ւմ, Մելիք Ադամյանո՞ւմ, յուրաքանչյուր անկյունում կարողանալու ենք բարձրաձայնել մտահոգությունները: Այս ընտրությունները ձերն էին, մենք ստացանք մեր վստահության չափաբաժինը, ՀՀԿ-ն, ես անձամբ և իմ բազմաթիվ ընկերներ շարունակելու ենք քաղաքական գործունեությունը»,- ասաց նա և նշեց, որ ցավում է, որ Ազգային ժողովում չկան ազգային գաղափարախոսություն ունեցող ուժեր: «Հայաստանում քաղաքական կամքը շարունակվելու է, մնալու է իր բարձունքում՝ շնորհիվ նաև մեր քաղաքական մասնակցության, մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին՝ վայելելու իրենց կողմից ստեղծված մենիշխանական բուրգը»,- ասաց նա:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am